Իտալիան դեսպանին Եգիպտոս է վերադարձնում
INTERNATIONAL NEWSԻտալիան իր դեսպանին Եգիպտոս է վերադարձնում։ Այս մասին հայտնել է Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն, հայտնում է AP-ն։
Իտալիան հետ էր կանչել Կահիրեում իր դեսպանին իտալացի ուսանող Ջուլիո Ռեջենիի սպանությունից հետո։ 28-ամյա Ջուլիոն անհետացել էր 2016-ի հունվարին, իսկ փետրվարի սկզբին նրա մարմինը՝ կտտանքների հետքերով, հայտնաբերվել էր Կահիրեի արվարձանում, ջրատարի մեջ։ Հռոմը հետ է կանչել իր դեսպանին 2016-ի ապրիլին։ Չնայած երկու երկրների իրավապահների համագործակցությանը՝ սպանությունը դեռ բացահայտված չէ։
Ալֆանոն նշել է, որ Իտալիայի կառավարությունը հավատարիմ է մնում Ջուլիոյի սպանության հանգամանքների պարզման իր նպատակին։ Նրա խոսքով՝ դեսպանի վերադարձը կօգնի ամրապնդել դատական համագործակցությունը եւ պարզել ճշմարտությունը։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



