Անտվերպենի նավահանգիստն արգելափակվել է՝ ծանծաղուտում հայտնված Հոնկոնգից նավի պատճառով
INTERNATIONAL NEWSԲելգիայի Անտվերպենի նավահանգիստ մուտքը, որը մեծությամբ երկրորդ ծովային տերմինալն է Եվրամիությունում, երկուշաբթի առավոտյան արգելափակվել է խոշորգաբարիտային նավերի համար։ Պատճառը ծանծաղուտում հայտնված նավն է։
«Նավահանգիստը նախկինի պես ընդունում է փոքրիկ նավերը, բայց խոշոր նավերը ժամանակավորապես չեն կարող այնտեղ մտնել՝ ծանծաղուտում հայտնված 366 մետրանոց բեռնատար նավի պատճառով՝ Հոնկոնգի դրոշի ներքո, որը դուրս է եկել նավահանգստից Համբուրգի ուղղությամբ»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ միջադեպի հետ կապված՝ Բելգիայի ծովային դարպասները կարող են խոշոր ծովային տրանսպորտի համար փակ լինել ամբողջ օրվա ընթացքում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



