Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին
SOCIETYՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիին Ալեքսանդրիայի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին մաղթել ոգու արիություն և տոկունություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



