Սկսվել է ցողունային բջիջների փոխպատվաստման նոր գործընթաց
SOCIETYՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» սկսվել է ցողունային բջիջների փոխպատվաստման նոր գործընթաց։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից, օգոստոսի 14-ին իրականացվել է գործընթացի առաջին փուլը` միելոմային հիվանդությամբ տառապող երկու հիվանդի արյունաստեղծ ցողունային բջիջների հավաքագրումը՝ մոբիլիզացված ծայրամասային արյունից:
Հավաքագրումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության «Ռաիսա Գորբաչովայի անվան մանկական ուռուցքաբանության, արյունաբանության և տրանսպլանտոլոգիայի կենտրոնի» տրանսֆուզիոն բաժանմունքի վարիչ Դմիտրիյ Պևցովի և մեր կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի գլխավորությամբ:
Կենտրոնի ցողունային բջիջների լաբորատորիայում կկատարվի հավաքագրված բջիջների որակի գնահատում, մշակում կրիոսառեցում և պահպանում հեղուկ ազոտում:



