Ընտանեկան բռնության պատճառները ըստ հոգեբանի
SOCIETYՀոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընտանեկան բռնություններին, նշեց, որ դրանք միշտ էլ նկատելի են եղել հասարակության որոշ խավի մոտ. « Այժմ պարզապես բարձրաձայնվում է այդ մասին: Տղամարդկանց մի խումբ կա, որը չի ընկալում կանանց կողմից ժամանակակից մարտահրավերները:Տղամարդկանցից շատերը պարզապես չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ կանայք կարող են աշխատել ու դեռ մի բան էլ ավել՝ իրենցից լավ կարիերա անել, ավելի շատ գումար վաստակել, պաշտոններ զբաղեցնել» ,-ասաց հոգեբանն` ընդգծելով, որ այդ մոտեցումները խախտում են ավանդականությունը, ինչն էլ կարող է ագրեսիվության առիթ հանդիսանալ. « Չէ որ կանայք կարող են ինքնավստահ լինել, իսկ տղամարդիկ էլ դրան հակազդեն յուրովի»:
Ըստ մասնագետի՝ նեվրոզով հիվանդների մոտ ընդգծված է ընտանեկան բռնության հետքը,եւ դա կարելի է ասել օրինաչափություն է:



