Սոնա Շահգելդյանը` ընտանեկան հանգստի և ամուսնու բացակայության մասին. Tert.am Life
LIFE
Tert.am Life-ը գրում է.
Երգչուհի Շոնա Շահգելդյանն ամառային հանգիստը նախընտրել է անցկացնել Հայաստանի գեղատեսիլ վայրերում` Աղվերանում, Դիլիջանում, Սևանում, Ծաղկաձորում։ Նա հանգստի է մեկնել որդու և մայրիկի հետ։ Երգչուհին Tert.am Life–ին է տրամադրել հանգստի լուսանկարները և պատմել, թե ինչպես է անցել իրենց ժամանցը, ինչու ամուսինը հանգստի չի մեկնել իրենց հետ։
«Սիրում եմ հանգստանալ Հայաստանում։ Մենք շատ գեղեցիկ վայրեր ունենք, որտեղ կարող ես լիարժեք հանգստանալ։ Տարբեր տեղերում ենք եղել։ Դիլիջանն ու Աղվերանը շատ եմ սիրում։ Գրեթե, ամեն տարի գնում եմ Դիլիջան։ Սիրում եմ այնտեղի բնությունն ու մաքուր օդը։ Աղվերանում էլ եմ կարողանում լիարժեք հանգստանալ։ Ինձ համար կարևոր չէ` ծովում եմ, թե այլ վայրում։ Ամեն տեղ էլ կարողանում եմ լիցքաթափվել ու վայելել օրը»,– ասաց Սոնան:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:




















































