Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ-ԵՄ փաստաթուղթը կդառնա կողմերի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հանձնառության լավագույն երաշխիք. ՀՀ Նախագահ

POLITICS

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին Մադրիդում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Այն վարել է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Համագումարին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկեր ներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Համագումարի օրակարգի շրջանակներում ԵԺԿ Նախագահի ընտրություններն են, կուսակցության նոր ծրագրի, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունների քննարկումն ու հաստատումը: Հոկտեմբերի 21-22-ին համագումարի պատվիրակների ուշադրության կենտրոնում են լինելու համաեվրոպական նշանակության հարցերը, նաև` փախստականների խնդիրները, տնտեսական ճգնաժամի հետևանքները և դրանց հաղթահարման հնարավորությունները: Անդրադարձ կլինի Եվրոպական հարևանության խնդիրներին, Արևելյան գործընկերության ոլորտում առկա զարգացումներին, միջազգային արդի մարտահրավերներին:
Հանրապետության Նախագահը համագումարում հանդես է եկել ելույթով և նշել:

«Հարգելի՛ գործընկերներ,

Նախ` ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵԺԿ Նախագահ պարոն Ժոզեֆ Դոլին այս համագումարին մասնակցելու հրավերն ուղարկելու համար: Շնորհակալ եմ, պարոն Նախագահ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը ողջունեց Հայաստանի և Եվրամիության միջև գործակցության ապագա շրջանակի շուրջ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելը: Այսօր ուրախ եմ նշելու, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք հասել ենք հերթական պատասխանատու հանգրվանին. անցած շաբաթ Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության խորհուրդը տրամադրեց Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատը: Լիահույս եմ, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը կուրվագծի փոխադար ձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը՝ դառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառության լավագույն երաշխիք։

Անշուշտ, մեր ճանապարհն այսքան հարթ չէր լինի, եթե չլիներ մեր գործընկերների, այդ թվում նաև ԵԺԿ ընտանիքի աջակցությունը: Լիահույս եմ, որ բանակցությունների ընթացքում ևս ԵԺԿ-ն մեր կողքին կլինի՝ դրանք հնարավորինս արագ ավարտին հասցնելու և արդեն նոր իրավական հիմքով Հայաստանի եվրոպական օրակարգը շարունակելու համար:

Մենք մեր երկրում շարունակում ենք զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, իշխանության ճյուղերի հավասարակշռումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու դատական համակարգի անկախությունը: Այդ ուղղությամբ մենք մեծ քայլ ենք կատարել՝ նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումներ մեր երկրում, ինչն իրականացնում ենք Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ: Եթե մեր ժողովուրդը դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ հավանություն տա սահմանադրական փոփոխություններին, ապա Հայաստանը կիսանախագահական կառավարման մոդելից կանցնի խորհրդարանական մոդելի, ինչն էլ ավելի արդյունավետ կդարձնի իշխանության տարբեր թևերի փոխգործակցությունը, հիմքեր կստեղծի տնտեսության ավելի ինտենսիվ զարգացման համար, կբարձրացնի մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, կուժեղացնի ընդդիմության ինստիտուցիոնալ դերակատարումը: Հանրաքվեն դիտարկելու համար մենք հրավիրել ենք ԵՄ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների. վստահ եմ, որ ձեր մասնակցությամբ և ձեր լավագույն փորձով էլ ավելի կխթանեք Հայաստանում ժողովրդավարական գործընթացների առաջընթացը:

Հարգելի՛ ներկաներ,

Նախքան խոսքս եզրափակելը մեկ անգամ ևս նշեմ, որ հայ ժողովուրդը մեծապես գնահատում է Եվրոպական խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման գործում ԵԺԿ ունեցած ներդրումը, ինչպես նաև ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևը: Սրանք գալիս են փաստելու, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը՝ որպես Եվրոպական խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական խումբ և եվրոպական ինքնության ու գաղափարի առաջ մղող ուժ, անկախ ամենատարբեր քաղաքական նկատառումներից, հանձնառու է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը:

Եվ վերջում, երկխոսության այս յուրատեսակ հարթակին մաղթում եմ շարունակական և արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն»:

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR