6 լավագույն խորհուրդները մազահեռացման համար. համար 1-ինը պարզապես փրկություն է
LIFE
Ներաճած մազերը խնդիր են բոլոր կանանց համար։ Նման թերությունն ամենից հաճախ առաջանում է անցանկալի մազերի սխալ հեռացման պատճառով։ Ներաճած մազերից խուսափելու համար նախ և առաջ անհրաժեշտ է մաշկը մաքրել օճառով ու տաք ջրով։ Այնուհետև պետք է անպայման սկրաբ օգտագործել՝ մեռած բջիջների շերտը մաշկից հեռացնելու համար։ Անցանկալի մազերը սափրել չի կարելի առանց հատուկ փրփուրի կամ գելի։ Միշտ սուր ածելի օգտագործեք։ Bestinfo.am-ը ներկայացնում է ներաճած մազերից ազատվելու մեթոդներ
1․ Շաքարամածուկ սարքեք շուգարինգի համար և շաքարային էպիլիացիա արեք այն հատվածում, որտեղ ներաճած մազեր կան։ Այնուհետև տաք անձեռոցիկ դրեք այդ մասում և թողեք 10 րոպե։ Մանրէազերծեք ունելին և ներաճած մազահատվածը։ Ունելիով հեռացրեք մնացած մազերը։ Այնուհետև ցնցուղ ընդունեք ու մաշկին կոկոսի յուղ քսեք։
2. Եթե չեք ցանկանում ներաճած մազերը հեռացնել ունելիով, ավելի խնայող միջոց կա։ Դրա համար անհրաժեշտ է սոդայով և ջրով մածուկ սարքել։ Լոգանքից հետո մածուկը քսեք մաշկին՝ շրջանաձև շարժումներով տրորելով ներաճած մազերով մաշկը։ Էպիլիացիա անել 2 օր անց, ոչ շուտ։
3. Շաքարով սկրաբը ներաճած մազերից պաշտպանվելու հրաշալի կանխարգելիչ միջոց է։ Խառնեք 2 ճաշի գդալ շաքար, 1 ճաշի գդալ ժոժոբայի յուղ, 10 գդալ թեյի ծառի եթերայուղ։
4. Գետասպունգի և ջրածնի պերօքսիդի խառնուրդը նույնպես կօգնի ազատվել ներաճած մազերի խնդրից։ 1 թեյի գդալ գետասպունգը բացեք ջրածնի պերօքսիդով՝ մինչև թթվասերի խտության դառնալը։ Խառնուրդը քսեք ոտքերին և թողեք 10-15 րոպե։ Այնուհետև մաքրեք և խնդրահարույց հատվածին մանկական կրեմ քսեք։
5. Ասպիրինի և գլիցերինի խառնուրդը նույնպես կօգնի ներաճած մազերը մաշկի երես հանելուն։ Հավասար քանակությամբ խառնեք իրար, ստացված զանգվածը քսեք մաշկին և թողեք 1 ժամ։ Այուհետև լվացեք և մանկական կրեմ քսեք։
6. Կես բաժակ ծովի աղը, 1 թեյի գդալ նարնջի եթերայուղը և քիչ քանակությամբ թարմացնող կրեմը խառնեք իրար։ Լոգանք ընդունելիս այս սկրաբը շրջանաձև մերսող շարժումներով քսեք մաշկի՝ խնդրո առարկա հատվածին։ Այնուհետև մաշկին քսեք վաղենակի և սալիցիլաթթվի 1։1 համամասնությամբ խառնուրդը։ Վերջում մաշկը թարմացրեք մանկական կրեմով։
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը





















































1
Unibank Supported the Asia Bank to Bank Forum in Singapore
2
Ucom Supports Environmental Conservation with Modern Technologies
3
Presentation of Mark Aren’s “The New Adventures of Sherlock Holmes” Book
4
20 million drams for Artsakh students, 10 million drams for a kindergarten for Artsakh children: IDB...
5
UBPay and URemit Announce Partnership