Լապշինի փաստաբանը պարզաբանումներ է կատարել նրա Իսրայել արտահանձնման վերաբերյալ
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չեռնինը որոշ պարզաբանումներ է կատարել իր պաշտպանյալի՝ Իսրայել արտահանձնման հարցի վերաբերյալ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Ինտերֆաքս»-ը:
Փաստաբանի փոխանցմամբ, Լապշինի՝ Իսրայել արտահանձնման հարցը կարող է հստականալ առաջիկա 7-10 օրում:
«Ես մտածում եմ, որ առաջիկա 7-10 օրում հստակ կլինի, թե ինչպիսի քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ»,- ասել է Չեռնինը:
Լապշինի փաստաբանը նշել է նաև, որ օգոստոսի 14-ին ուժի մեջ է մտնում Բաքվի դատարանի կողմից Լապշինի նկատմամբ կայացված վճիռը, որի համաձայն` Լապշինին սպասում է 3 տարվա ազատազրկում:
«Այսօր դատարանի վճիռը մտնում է ուժի մեջ: Անհրաժեշտ է հետևել ընթացակարգին: Իսրայելի արդարադատության նախարարությունը պետք է դիմի Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, ինչից հետո ադրբեջանական կողմը կքննարկի դա»,- հավելել է նա:
Լապշինի փաստաբանը նշել է նաև, որ իր պաշտպանյալի արտահանձնման գործընթացը չի կարող ինքնաբուխ լինել, և կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ:
Հուլիսի 26-ին Լապշինի փաստաբան Էդուարդ Չեռնինը հայտնել էր, որ բլոգերը դիմում է ներկայացրե
Ծանր հանցագործությունները քննո
Լապշինի դեմ դատական գործ էր հա
Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժա



