Ինյեստան դժգոհ է «Կամպ Նոու» ստադիոնում «Ռեալի» երկրպագուների քանակից
SPORT«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստային զարմացրել է փաստը, որ «Կամպ Նոու» ստադիոնում «Ռեալի» երկրպագուների թիվը գրեթե հավասար է եղել կատալոնական ակումբի երկրպագուների քանակին Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղի ժամանակ:
«Տրիբունաներում ինչ-որ անհասկանալի բան էր տեղի ունենում: Պարզ չէ, թե ինչու էին այդքան շատ «Ռեալի» երկրպագուները: Հնարավոր է՝ այդպես են վաճառվել տոմսերը, բայց դա սխալ է»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում 3:1 հաշվով հաղթանակ է տարել «Ռեալը»: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 16-ին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



