Աղավնաձորում վարորդներն ու ուղևորները ծեծի են ենթարկել փաստաբանին
SOCIETYՈստիկանության Եղեգնաձորի բաժնում օգոստոսի 12-ին Փափազ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 10.30-ի սահմաններում Աղավնաձոր գյուղի «Մուրադի քար» կոչվող տարածքում, ճանապարհին վազանց կատարելու և ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաների վարորդներն ու ուղևորները ծեծի են ենթարկել իրեն՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների շնորհիվ պարզվել է նշված անձանց ինքնությունը:
Անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նրանք նույն օրը, ժամը 21.10-ին, ներկայացել են բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
Համացանցում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն` ծեծի ենթարկված Փափազ Ավագյանը մասնագիտությամբ փաստաբան է:



