Ֆրանսիացին կես տարվա բանտարկության է դատապարտվել իր շանը ծեծելու համար
INTERNATIONAL NEWSՖրանսիայի Վալ դե Մառն դեպարտամենտի բնակիչներից մեկը վեց ամսվա իրական բանտարկության է դատապարտվել այն բանի համար, որ ծեծել է իր շանը: Այդ մասին հայտնել է Parisien թերթը: Ավելի վաղ 2013 թվականին Ժոզե Ռ. անունով քաղաքացին արդեն պատասանատվության ենթարկվել էր կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար, սակայն այն ժամանակ պատիժ չէր սահմանվել: Տղամարդուն հերթական անգամ բռնել են, երբ նա ձաղկում էր իր շանը՝ Ջոկեր անունով երկու տարեկան ջեկ ռասել տերիերին: Բացի բանտային կալանքից, տղամարդուն նաեւ հինգ տարի ժամկետով արգելել են տնային կենդանիներ պահել: Շանը հանձնել են կենդանիների պաշտպանության կազմակերպությանը՝ association Stռphane Lamart-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



