Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Հադրութի շրջան
SOCIETYԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ` մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունը հերթական անգամ այցելել է ԼՂՀ Հադրութի շրջան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները եղել են Հադրութի շրջանի մանկապարտեզում: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպված այցի ընթացքում Երևանից ժամանած հյուրերը ծանոթացել են մանկապարտեզի առօրյային, ուսուցման մեթոդներին: Վարչական շրջանի ղեկավարի անունից մանկապարտեզի աշխատակազմին և երեխաներին հանձնվել են նաև նվերներ:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



