Պենտագոնը հայտարարել է Աֆղանստանում ԴԱԻՇ-ի 4 հրամանատարների ոչնչացման մասին
INTERNATIONAL NEWSՊենտագոնը հայտարարել է, որ օգոստոսի 10-ին հասցրած ավիահարվածի հետևանքով Աֆղանստանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 4 բարձրաստիճան անդամներ են ոչնչացվել։ Այս մասին ասվում է Քաբուլում ամերիկյան հրամանատարության ֆեյսբուքյան հայտարարությունում։ Համաձայն հրամանատարության տվյալների՝ աֆղանական Կունար նահանգում գործողության արդյունքում ոչնչացվել է նաև նահանգի ինքնահռչակ էմիր Աբդուլ Ռահմանը։ Աֆղանստանում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Ջոն Նիքլսոնի խոսքով՝ Աֆղանստանում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ հաղթանակի կարելի է սպասել այս տարի։ Հուլիսին Պենտագոնը հայտարարել էր, որ Կունարում ոչնչացվել է Աֆղանստանում ԴԱԻՇ-ի բջջի պարագլուխ Աբու Սայեդը և խմբավորման մի քանի այլ անդամներ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



