Թուրքիայում ոստիկանները ծեծի են ենթարկել իրենց օգնությանը դիմած կանանց
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ոստիկանները ծեծի են ենթարկել իրենց օգնությանը դիմած կանանց։ Hurriyet-ը գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել Իզմիրում։ 19 եւ 22 տարեկան երկու երիտասարդ կանայք դիմել են ոստիկանների օգնությանը՝ հայտարարելով, որ մոտոցիկլետներով տղամարդիկ իրենց նկատմամբ սեռական ոտնձգություններ են կատարում։
Սակայն իրավապահները հրաժարվել են նրանց օգնել։ Ավելին, կանայք են մեղավոր, քանի որ «անպատշաճ» են հագնված, եւ տղամարդիկ ճիշտ են վարվել։ Վրդովված աղջիկները սկսել են վիճել ոստիկանների հետ եւ վերջիններն ուժ են գործադրել։ Կանայք ոստիկանություն բողոք են ներկայացրել իրավապահների դեմ։ Ոստիկանները եւս նման կերպ են վարվել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



