Հրաձգություն Մալմյոյի արհմիությունների տանը
INTERNATIONAL NEWSԿիրակի օգոստոսի 13-ին, անհայտ անձը կրակ է բացել Շվեդիայի հարավում՝ Մալմյոյում, արհմիությունների տանը։ Sydsvenskan պարբերականը փոխանցում է, որ միջադեպի մասին առաջին տեղեկությունը ստացվել է տեղի ժամանակով 05։50-ին։
Ականատեսների խոսքով՝ զինված տղամարդը շենք է ներխուժել եւ 5-6 կրակոց արձակել։ Նա բղավել է, որ վրեժխնդիր է լինում եղբոր համար։ Միջադեպի պահին շենքում 70-100 մարդ է գտնվել։ 3-ը վիրավորվել են։ Նրանցից երկուսը՝ 20 եւ 25 տարեկան ծանր վիճակում են։
Հանցագործության դրդապատճառները պարզաբանվում են։ Ոստիկանությունը միջադեպը նախնական կարգով որպես սպանության փորձ է որակում։ Կրակողին դեռ չի հաջողվել ձերբակալել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



