Հյուրանոց, որի մասին երազում են բոլորը
LIFE
Դուք երբևէ երազե՞լ եք ստորջրյա աշխարհում ապրել կենդանիների և ծովային այլ արարածների հետ միասին: Եթե այո, ապա Ձեր երազանքը կարող եք հեշտությամբ իրագործել: 2011 թվականից սկսած՝ Ֆիջի կղզում գործում է յուրօրինակ մի հյուրանոց, որի առանձնահատկությունն այն է, որ դրա շենքն ամբողջությամբ գտնվում է ջրի տակ՝ 15 մ խորության վրա: Այստեղ այցելուներին առաջարկվում են ոչ միայն արքայական, այլև ստանդարտ համարներ:
«Պոսեյդոն» հյուրանոցում տնակները պատիճների տեսք ունեն, որոնք երաշխավորում են բացարձակ անվտանգություն: Առաջին հազար խիզախ այցելուների անուններն ու ազգանունները գրված են հսկայական ցուցանակների վրա, որոնք գտնվում են ափին կամ հյուրանոցի ներսում:
Պատիճ-համարներում կարող եք անել ցանկացած բան, քանի որ դրանք ունեն հատուկ ծածկույթներ, որոնք ապահովում են անտեսանելիությունը:
Պատիճների մեջ ճնշումը կարգավորվում է անվտանգության համակարգով: Դրա շնորհիվ էլ հյուրերը չեն տառապի գլխացավից կամ ջերմաստիճանային փոփոխություններից:
Սենյակներում տեղադրված են երկտեղանի հարմարավետ մահճակալներ, ջակուզի, գրապահարաններ, երաժշտական նվագարկիչներ, հեռուստացույցներ, ինչպես նաև մինի-բարեր: Հնարավորություն կա նաև օգտվելու որակյալ Wi-fi կապից: Հյուրանոցի տարածքում գործում է անգամ մատուռ:
Այստեղ մեկ գիշեր անցկացնելն արժի $15 000: Սակայն համաձայնե՛ք, որ իրոք հետաքրքիր կլինի այցելելն այս հյուրանոց:
Blognews.am




















































