Ավստրիայում կատուն հրդեհից փրկել է բնակելի շենքի բնակիչներին
INTERNATIONAL NEWSԱվստրիայի Կլեյն Սանկտ Պաուլ քաղաքում կատուն ժամանակին զգուշացրել է տերերին բռնկված հրդեհի մասին, ինչի շնորհիվ նրանք հասցրել են փրկվել:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, օգոստոսի 12-ի գիշերը անհայտ անձը հրդեհել է բազմաբնակարանային շենքը: Նախնական շրջանում կրակը տարածվել է նկուղային հատվածում:
Վտանգն զգացել է բնակարաններից մեկում բնակվող կատուն: Ընտանի կենդանին անհանգիստ վարքով արթնացրել է տիրուհուն, իսկ նա, զգալով այրվածի հոտը, արթնացրել է մորն ու քրոջը: Կանայք դուրս են եկել տանից և հրշեջ հաշվարկ կանչել: Հրշեջներին հաջողվել է մարել կրակը, մինչ այն կհասներ մյուս բնակարաններին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



