Թիվ 68 երթուղու ավտոբուսում քաղաքացու գրպանից 24.000 դրամ է գողացել
SOCIETYԹիվ 68 երթուղու ավտոբուսում քաղաքացու գրպանից գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Երեւանի 47-ամյա բնակիչը:
NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները օգոստոսի 11-ին, ժամը 16.30-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Նա խոստովանել է, որ օգոստոսի 9-ին թիվ 68 երթուղու ավտոբուսում 1938 թ. ծնված Գրետել Գևորգյանի տաբատի գրպանից 24.000 դրամ է գողացել:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



