Եգիպտոսցի պաշտոնյան գնացքների բախման հետեւանքով զոհվածների դիերի զննության ժամանակ մահացել է
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի տրանսպորտի նախարարության աշխատակիցը երկու գնացքի բախման հետեւանքով զոհվածների մարմինների զննման ժամանակ սրտի կաթվածից մահացել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Մասրավի»-ն:
«Խորհրդական Մուսթաֆա Սեյիդը չդիմացավ դիակների զննությանը, անսպասելիորեն ընկավ ու մահացավ»,- ասել է տրանսպորտի նախարարի օգնականը:
Ուրբաթ Ալեքսանդրիայի արվարձանում Կահիրեից եւ Պորտ Սաիդից ուղեւորվող գնացքների բախման հետեւանքով 42 մարդ է զոհվել: Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 170 վիրավոր կա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



