ՌԴ քաղաքացին բանկում տարադրամի փոխանակման ժամանակ 20 մլն ռուբլի է կորցրել
INTERNATIONAL NEWSՌԴ մայրաքաղաքի բանկերից մեկում տարադրամի փոխանակման ժամանակ մոսկվացի տղամարդը 20 մլն ռուբլու կորուստ է ունեցել՝ ժամանակին չհաշվելով իրեն հանձնած թղթադրամների կապոցը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, գանձապահը տղամարդուն թղթադրամների կապոցներ է տվել, որոնցում միայն վերին և ստորին թղթադրամներն են 100 դոլարաանոցներ եղել, իսկ մյուսները՝ մեկ դոլարանոց:
Նշվում է, որ 42-ամյա Վյաչեսլավը բանկում ցանկացել է դոլարի վերածել 29 մլն 888 հազար ռուբլի արժողությամբ գումարը: Գանձապահից ստանալով թղթադրամի կապոցները՝ նա չի վերահաշվել դրանք: Խաբեությունը բացահայտել է միայն կայանատեղիում:
Նա վերադարձել է բանկ և պահանջել պակասող գումարը, սակայն նրան բանկից ասել են, որ գումարն անհրաժեշտ էր հաշվել տեղում:
Կատարվածի առնչությամբ ստուգում է անցկացվում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



