Իրաքցի քրդերը, ի հեճուկս ԱՄՆ-ի հնչեցրած կոչերի, անկախության հանրաքվեի ժամկետները փոխել չեն պատրաստվում
INTERNATIONAL NEWSԻրաքյան Քուրդիստանն, ի հեճուկս ԱՄՆ-ի հնչեցրած կոչերի, անկախության հանրաքվեի ժամկետները փոխել չի պատրաստվում, այս մասին գրում է քրդական Rudaw կայքը:
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ անկախության հանրաքվեի օրը մնացել է անփոփոխ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի կողմից ուղղված հաղորդագրության մեջ պահանջել է հետաձգել հանրաքվեն՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարի կարևոր նշանակությունը:
Նշենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին իր մտահոգությունն էՐ հայտնել Իրաքյան Քուրդիստանի՝ սեպտեմբերին սպասվող անկախության հանրաքվեի վերաբերյալ՝ շեշտելով, որ դա կարող է շեղել Իրաքի իշխանությունների ուշադրությունը հակաահաբեկչական պայքարից:



