Կարտոֆիլը դեռ այսպես չես պատրաստել. ամենաախորժալի գարնիրը, որը ես կերել եմ․․․
LIFEEnterTrain-ը ներկայացնում է կարտոֆիլով յուրահատուկ գարնիրի բաղադրատոմս:
Միջուկի հարցում կարելի է փորձարկումներ անել՝ սիրելի բաղադրիչներ ավելացնելով:
Բաղադրիչները՝
- 1 կգ կարտոֆիլ
- 50 գ. կոշտ պանիր
- 30 գ. կարագ
- 1 ճ. գ. մայոնեզ
- 1 ճ. գ. կտրտած սամիթ
- 1/2 թ. գ. աղ
- 4 պճեղ սխտոր
Պատրաստումը՝
1. Լավ լվա կարտոֆիլը և պատառաքաղով մի քանի անգամ ծակիր:
2. Կարտոֆիլը ջեռոցը դիր և եփիր 180 աստիճան ջերմաստիճանում 45 րոպե: Պատրաստման ժամանակը կարող է փոխվել կարտոֆիլի չափից կախված:
3. Մանր քերիչով անցկացրու պանիրը:
4. Խառնիր պանիրը, հալած կարագը, մայոնեզը, սամիթը և մանրացված սխտորը:
5. Պանրի խառնուրդով գնդիկներ պատրաստիր:
6. Կարտոֆիլը թող սառի, դրանք խաչաձև կտրիր՝ ինչպես լուսանկարում է ցուցադրված:
7. Յուրաքանչյուր կարտոֆիլի կենտրոնում պանրով գնդիկ դիր:
Կարտոֆիլը մի քանի րոպեով դիր տաքացած ջեռոցի մեջ: Կարող ես մատուցել:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



