Նոր մանրամասներ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարաբերություններից
LIFE
Վերջերս տեղեկություններ շրջանառվեցին, որ Անջելինան և Բրեդը դադարեցրել են ամուսնալուծության գործընթացը, որը սկսվել էր անցյալ տարվանից։
Կարծես թե այս ընթացքում զույգին հաջողվել է բացահայտել ամուսնալուծության պատճառները՝ դավաճանություն, Բրեդի ալկոհոլային կախվածություն, Անջելինայի խուճապային հարձակումները և երեխաների հանդեպ դաժան վերաբերմունք։
Նրանք մի քանի ամիս փորձել են հաշտության եզրեր գտնել՝ Փիթը դադարել է խմելն ու երեխաների հետ շատ ժամանակ է անցկացնում, իսկ Ջոլին մտափոխվել է ամուսնալուծվելու հետ կախված։
«Նրանք ցանկանում են հասկանալ, արդյոք ճիշտ քայլի են դիմում։ Շատ բան է փոխվել այն պահից, երբ վերջինս դիմել է ամուսնալուծության՝ Բրեդը վերանայում է իր արարքները, և նա կնոջն ասել է՝ ամեն ինչ կարող է շատ ավելի լավ ընթացք ունենալ»,-նշել են զույգին մոտ կանգնած աղբյուրները։
Աղբյուրը միանգամայն հնարավոր է համարել, որ շուտով նրանք համատեղ հայտարարությամբ հանդես կգան։




















































