Yerevan, 06.November.2025,
00
:
00
BREAKING


Ամենասեքսուալ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների

LIFE

Խոյ։ Դժվար է պատկերացնել ավելի ուղիղ մարդկանց։ Հարձակվելու մշտական պատրաստակամության ետևում, ըստ էության, միայն մի բան է թաքնված՝ սահմաններ չճանաչող ցանկություն։ Կյանքի ճանապարհով քայլում են վստահ ու անկախ։ Հեշտությամբ կարող են ձեռնոց նետել աշխարհին՝ այդ ճանապարհին ուժեղ համակիրներ փնտրելով։ Սովորաբար Խոյերն իրենք են տղամարդ ընտրում։ Եթե նրա ճանապարհին հայտնվի տղամարդ, ով կհետաքրքրի նրան, Խոյը նրան երբեք չի զիջի։ Կին Խոյը երբեք չի համաձայնի երկրորդական դերի։ Նա գիտի՝ ինչ է ցանկանում։ Սիրում են ուժեղ տղամարդկանց։

Ձկներ։ Սիրում են աշխարհի գաղտնիքներն ու երազանքների աշխարհը։ Իրականությունը քիչ առնչություն ունի նրանց երևակայության հետ, ինչը հատկապես վերաբերում է սիրային հարաբերություններին։ Դժվար է մոռանալ Ձկների շլացնող ժպիտը։ Տղամարդկանց սիրտը գրավելը նրանց համար չափազանց հեշտ է, նույնիսկ, եթե հատուկ չեն ձգտում դրան։ Սիրում են սիրախաղի մեջ մտնել, բայց միայն այն պայմանով, որ խիստ պահպանվեն խաղի կանոնները։ Ձկները կլքեն նրանց, ովքեր իրենց ավելին թույլ կտան։ Եթե ցանկանում եք հաջողության հասնել, հարկավոր չէ շտապել։ Երբ սիրահարված են, չեն կարողանում կենտրոնանալ որևէ այլ բանի վրա։

Ջրհոս։ Բնավորությամբ անկախ Ջրհոսները բազմաթիվ գաղտնիքներ ունեն։ Ունեն այն բոլոր հատկանիշները, որոնք գրավում են տղամարդկանց. մի կողմից՝ նրանք բաց են, բայց եթե խորասուզվեք, կտեսնեք, որ բացվում են բազմաթիվ նոր հատկություններ։ Ձգտում են գլխիվայր շրջել սահմանված կանոնները, բացել մարդկանց աչքերը։ Չեն հանձնվում։ Կին Ջրհոսի կյանքում մեծ դեր է խաղում ընկերությունը։ Նրանք բազմաթիվ ընկերներ ունեն։

Այծեղջյուր։ Առաջին հայացքից՝ սիրուց շատ հեռու են թվում։ Զուսպ են։ Հրաշալի խաղում են անզիջում, սառը գեղեցկուհու դերը։ Նրանց վարքագծում արտահայտված երևում է տարածություն պահպանելու ձգտումը։ Մարդկանց մոտ են թողնում մեծ դժվարությամբ։ Պոտենցիալ զուգընկերոջ նկատմամբ պահանջները բավական բարձր են։ Աշխատանքն այնքան է կլանում նրանց, որ տուն գալուց հետո էլ չեն կարողանում հրաժարվել մասնագիտական հարցեր քննարկելուց։ Անծանոթ միջավայրում իրենց այնքան էլ լավ չեն զգում։ Այծեղջյուրներին հատուկ է նպատակասլացությունը։ Զուգընկերոջից պահանջվում է համբերություն։

Աղեղնավոր։ Աղեղնավորների մեծ մասը երազում է իսկական, մեծ սիրո մասին, սակայն այն փնտրում է ոչ այնտեղ, ուր հարկավոր է։ Դժվար թե գտնեք այլ կնոջ, ով այդքան ազատ հայացքներ ունի սեռական կյանքի հետ կապված։ Հեշտությամբ են հետևում սեփական զգացմունքներին, քանի որ սովոր չեն տխրության։ Սիրում է տղամարդկանց ընկերակցությունը, ում հետ իրեն հանգիստ է զգում։ Լավ, ուրախ ընկեր է, ով տարբեր հետաքրքրություններ ունի։ Հեշտությամբ կարողանում են կերպարանափոխվել ու շլացնել տղամարդկանց։

Կարիճ։ Այս կանայք ընդամենը մի գաղտնիք ունեն, որը հասկանալու համար կարող է չբավականացնել նույնիսկ ամբողջ կյանքը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չափազանց բարդ են ու պարզ՝ միևնույն ժամանակ։ Նրանց համար սերը միստիկ երևույթ է։ Սառը և զուսպ են թվում, բայց իրականում նրանց ներսում կրքերը եռում են։ Կարողանում են հաջողությամբ կատարել խորհրդավոր գեղեցկուհու դերը, իսկ պոտենցիալ զոհն ամբողջ գիշեր չի կարողանա քնել։

Կույս։ Չեն սիրում երկար մտատանջվել և բարդացնել սեփական կյանքն ամեն տեսակի պայմանականություններով։ Տղամարդիկ նրանց ուշադրությունը գրավում են ինտելեկտուալությամբ։ Նրանց նշանաբանն է՝ ամեն ինչ իր ժամանակն ունի։ Սրանից կարելի է եզրակացնել, որ կյանքում նրանք հետևում են որոշակի համակարգի։

Առյուծ։ Ցանկանում են փորձել ամեն ինչ՝ րոպեական սիրահարվածություն, լուրջ զգացմունք։ Հրաշալի ինտուիցիա ունեն։ Վարպետորեն խաղում են կրակի հետ, քանի որ ցանկանում են համոզվել սեփական սեքսուալ գրավչության մեջ։ Եթե որոշել են որևէ բանի հասնել, ետ չեն կանգնի։ Սերը նրանց հարկավոր է օդի նման։ Չի կարելի չափն անցնել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ հետ շփվելու դեպքում, քանի որ այդ դեպքում կարթնացնեք նրանց միջի կենդանուն։

Խեցգետին։ Խեցգետին կանանց բնորոշ է ռոմանտիկությունը, աշխարհի զգացական ընկալումը։ Տղամարդու կողմից ցուցաբերվող ջերմությունն ու քնքշանքը մեծ նշանակություն ունեն նրանց համար։ Զգուշավոր են։ Նրանց ռոմանտիկա, լուռ սիրո խոստովանություններ են հարկավոր։ Կարող է նաև պատահել, որ սիրախաղի մեջ մտնելով՝ դառնում են սեփական բարձր պահանջների զոհը և վատ են վերահսկում սեփական զգացմունքները։

Երկվորյակներ։ Երկվորյակներին հաճախ չի բավականացնում մի զուգընկերը։ Ուրախ են, սրամիտ, գրավիչ ժպիտ ունեն։ Հեշտությամբ են շփվում։ Նրանց հատուկ է անսահման զգայունությունը, կանացիությունը։ Հաճախ գեղեցիկ կազմվածք ունեն։

Կշեռք։ Կշեռք կանանց մեծ մասն իսկական գեղեցկուհիներ են։ Նրանք կարողանում են իրենց մատուցել ամենաշահեկան դիրքերից։ Իրենց ներկայությամբ կարող են գեղեցկացնել ցանկացած միջոցառում։ Արագ են շփում հաստատում։ Սիրախաղի հրաշալի մասնագետներ են։ Ամեն կոպիտ բան վանում է նրանց։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship