Գինովցած էստոնացին հարձակվել է առաքիչ-ռոբոտի վրա
INTERNATIONAL NEWSՏալլինում ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը հարձակվել առաքիչ-ռոբոտի վրա:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, միջադեպը տեղի է ունեցել ճաշից հետո Կակումյաե շրջանի մոտական բնակելի շենքերից մեկի հարևանությամբ, ուր ռոբոտը փաթեթ էր առաքել հաճախորդին:
Միջին տարիքի տղամարդը մի քանի անգամ ոտքով հարվածել է ռոբոտին: Ռոբոտի վրա հարձակվելուց հետո նա հարձակվել է նաև առաքմանը սպասող տղամարդուն:
Առաքման ծառայության ներկայացուցիչը հաստատել է, որ նման միջադեպ տեղի է ունեցել, սակայն մանրամասներ չի հաղորդել: Դեպքի վայր է ժամանել շտապ օգնության մեքենան և ոստիկանությունը: Տուժած տղամարդուն բուժօգնություն է ցուցաբերվել, իսկ գինովցած քաղաքացու հետ զրուցել է ոստիկանությունը:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



