Վայոց ձորում բռնկված խոշոր հրդեհը 27 ժամ անց չի հաջողվում մեկուսացնել (ֆոտո)
SOCIETYՎայոց ձորում արդեն 1 օրից ավելի շարունակվում է բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքները:
NEWS.am-ին ԱԻՆ-ից հայտնեցին, որ աշխատանքները շարունակվում են, դեռեւս հրդեհը չի մեկուսացվել: Այս պահի դրությամբ այրվում է շուրջ 450-500 հա տարածք:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց ձորի Արտավան համայնքի մոտ օգոստոսի 10-ի երեկոյան ժամը 7-ին խոտածածկ տարածքում բռնկվել է հրդեհ: Աշխատանքներին ներգրավված է 9 մարտական հաշվարկ եւ մոտ 500 մարդ: Հրշեջներին օգնում են ոստիկանական ուժերը, ՊՆ զինծառայողներ, մոտակա գյուղերի բնակիչները: Առաջին անգամ հրդեհը մարելու համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները եւ մասնավոր ընկերության ծանր տեխնիկան:
Աշխատանքները տեղում կառավարում են ԱԻ եւ բնապահպանության նախարարները, ներգրավված է ռազմաօդային ուժերի ուղղաթիռը:
.jpg)
.jpg)
.jpg)
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



