Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


ՀԿ նախագահը Արտավանի հրդեհը չի ուզում դիտավորություն համարել, բայցև՝ չի բացառում, որ տարածքի հանդեպ հատուկ հետաքրքրություն կար

SOCIETY

Վայոց ձորի մոտ 500 հա բուսածածկ տարածքում երեկ բռնկված հրդեհը բավական խոշոր վնաս է պատճառել բնությանը: Հատկանշական է, որ այս տարածքների նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեին միջազգային երկու խոշոր կազմակերպություններ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)  հայաստանյան մասնաճյուղը և Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF) հայաստանյան մասնաճյուղը:      

Մասնավորապես, «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն  Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի և ՄԱԿ-ի փոքր դրամաշնորհների ծրագրերի աջակցությամբ Արտավանի 4000 հեկտար տարածքի վրա մտադիր էր իրականացնել էկոմիջանցքների ծրագիրը, որով պետք է էկոտուրիզմ զարգացներ, տարածքի բնության պահպանմամբ զբաղվեր և համայնքի ենթակառուցվածքների զարգացմանը նպաստեր:   

Նշենք, որ Խոսրովից մինչև Շիկահող գնացող ամբողջ հատվածը էկոմիջանցք է, որն ապահովում է կենդանիների անվտանգ միգրացիոն հոսքը և որտեղ էնդեմիկ բուսատեսակների մեծ քանակություն կա: 

Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանից փորձեցինք պարզել, թե ծրագիրն իրականացնելու համար ստորագրվե՞լ էր պայմանագիրը համայնքի և «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի միջև, որը ձգձգվում էր մյուս հիմնադրամի կողմից զուգահեռ ներկայացված հետաքրքրության պայմաններում:

Նշենք, որ ըստ WWF հայաստանյան գրասենյակի ծրագրի՝ նախատեսված էր 400 000 դոլար հատկացնել համայնքի զարգացման ու էկոմիջանցքի պահպանման համար: Իսկ համայնքների խոշորացման ծրագրով Զառիթափ համայնքում ընդգրկված է նաև Արտավան գյուղը:

Գյուղապետը նշեց, որ նախ՝ անտառներն իրենցը չեն, որ հիմնադրամի հետ պայմանագիր կնքեն, բայց երբ հարցրեցինք, թե համայնքը չպե՞տք է համաձայնություն տար, պատասխանեց, թե մերժել են: «Չգիտեմ, իրենք դիմել էին եսիմ ինչ տարածք ուզելու համար՝ անվարձահատույց,  մեր ավագանին էլ այդ տեսքով չի համաձայնել»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն խոսակցությունները, որ հնարավո՞ր է՝ տարածքները միտումնավոր են այրել, որպեսզի այրված տարածքների համար հաստատված ծրագիրը չեղյալ համարվի, գյուղապետը վրդովվեց. «Դա առնվազն սրիկա մարդու մտածելակերպ է և արարք, եթե հիմք են գտնում, որ տենց կարելի է մտածել, չեմ կարող գնահատական տալ»,-ասաց նա և անջատեց հեռախոսը:

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց՝ այդ տարածքների նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր:

«Իրականում այս տարածքների նկատմամբ հետարքրքությունը մեր ծրագրից հետո կարծես բավական մեծացավ, երբ մենք՝ նախկինում «Կենսաբանների ասոցիացիան», ՄԱԿ-ի փոքր  դրամաշնորհների կողմից շահեց ծրագիրը Վայոց Ձորի լանդշաֆտային տարածքների պահպանության նպատակով, կային որոշակի խոչընդոտներ, ու այլ կազմակերպությունների հետաքրքրությունների շրջանակի համընկնում տեղի ունեցավ, դրանից հետո որոշակի խոչընդոտների  հանդիպեցինք: Հույս ունեմ, որ մոտ ապագայում այդ ամբողջը կլուծվի և ծրագիրը կիրականանա»,-ասաց նա:    

Վազգեն Գալստյանը մանրամասնեց, թե 4000 հեկտար տարածքի վրա ծրագիր իրականացնելու համար պայմանագիրն ուղարկել էին  Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանին,  որպեսզի քննարկի պայմանագրի կետերը: «Սակայն երկու օր առաջ պարոն Բաբայանն ասաց, որ իրենք համաձայն չեն անվարձահատույց հողեր տրամադրել և կարող են հողերը  տրամադրել միայն վարձակալական հիմունքներով:  Մենք ասացինք, որ կքննարկենք գյուղապետի առաջարկած տարբերակը և տրամադրված էինք թեկուզ վարձակալությամբ հողատարածքները վերցնել, որպեսզի կարողանանք  ներդրումները թեկուզ ավելի փոքր մասով իրականացնել տվյալ համայնքի համար»,-ասաց նա:

ՀԿ նախագահի խոսքով, սակայն, ծրագրի մեջ մտնում էր այն տարածքը, որ այրվում է:

Հարցին՝ այրված տարածքի համար կփոխանցե՞ն գումարներ, Վազգեն Գալստյանը պատասխանեց. «Իրականում, բնական  աղետներ միշտ էլ հնարավոր են. չեմ ուզում միտում նկատել այս ամենում, չեմ ուզում նաև բացառել, հույս ունեմ, որ գումարներ կառանձնացվեն և կծախսվեն վերականգնման համար, ուղղակի վարձակալության համար ծախսերի ծավալը բավական  կնվազի»,-ասաց նա:

Հարցին, թե բացի իրենցից կա՞ արդյոք այլ հիմնադրամ, որ գործունեություն ծավալելու նպատակ ունի, Վազգեն Գալստյանը պատասխանեց, որ Վայրի բնության և միջազգային պահպանման  հիմնադրամը հետաքրքրություն ունի այդ տարածքների նկատմամբ:

«Բայց չգիտենք դեռ իրենց նպատակները, շարժառիթները, ինչ պլաններ ունեն,  մենք անգամ փորձել ենք համագործակցել, բայց չստացվեց այս համագործությունը»,- ասաց նա:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League