Հայաստանի առաջնություն. «Փյունիկ»-ն առավելության հասավ «Գանձասար Կապան»-ի նկատմամբ
SPORTՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրում «Փյունիկ»-ը «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Գանձասար-Կապան»-ին և հաղթեց 2:1 հաշվով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, առաջին կեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: Փյունիկցի Ալիկ Առաքելյանի գոլին հյուրերը խաղակեսի վերջին րոպեին պատասխանեցին Ալեքս Ջունիորի դիպուկ հարվածով:
Երկրորդ կեսում Ռոբերտ Մինասյանը կրկին առաջ մղեց «Փյունիկ»-ին ու հաղթանակ պարգևեց իր թիմին:
«Փյունիկ»-ը վաստակեց 4 միավոր: «Գանձասարը» կրեց երկրորդ պարտությունը: Նախորդ տուրում կապանցիները 1:3 հաշվով զիջել էին «Արարատ»-ին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



