Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Լուսինե Թովմասյան. «Մոդելային գործն իմ աշխատանքը չեմ համարում»

LIFE

Blognews.am-ը գրում է.

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը համարվում է Հայաստանի լավագույն մոդելներից մեկը, թեև չի կարելի ասել, որ Հայաստանում  ֆեյշն-ինդուստրիան, որպես այդպիսին, զարգացած է։ BlogNews-ը Լուսինեի հետ զրուցել է Հայաստանում նորաձևության զարգացման միտումների, մոդելների, ինչպես նաև՝ ցուցադրություններին իր մասնակցությունների և այլ աշխատանքի մասին:)

-Լուսինե, հետևո՞ւմ եք հայկական ֆեյշն-ինդուստրիային։ Ըստ Ձեզ՝ զարգացման միտումներ կա՞ն։

-Եթե համեմատենք 3-4 տարի առաջվա հետ, հիմա զարգացման ավելի շատ միտումներ կան թե՛ դիզայներների, թե՛ մոդելների կողմից։ Շատ ապրեն այն դիզայներները, ովքեր տարին գոնե 1-2 անգամ  կարողանում են ցուցադրություններ կազմակերպել։ Դրա շնորհիվ ոլորտոմ շարժ կա։

-Շարժ կա, սակայն ֆեյշն-ինդուստրիա, որպես այդպիսին, Հայաստանում կա՞։

-Եթե գլոբալ առումով նայենք.... ինչ-որ տեղ կա, իհարկե։

-Որոշ ցուցադրությունների ներկա եք լինում։ Միայն ընտրված դիզայներների ցուցադրությունների՞ն եք գնում, թե՞ բոլոր հրավերներն ընդունում եք։

-Հավատացեք, որ խտրականություն չեմ դնում։ Մեծ հաճույքով մասնակցում եմ բոլոր ցուցադրություններին։ Ինձ համար նույնպես հետաքրքիր է, որովհետև ես եղել եմ այս ոլորտում։ Ինձ շատ է ուրախացնում, որ մարդիկ կարողանում են այդքան բան անել։

-Վերջին շրջանում հայ դիզայներների թողարկած հավաքածուներից ո՞րն է տպավորել Ձեզ։

-Լիլիթ Մարգարյանի, Կարապի լճում Արևիկ Սիմոնյանի, Արամ Նիկոլյանի, Վահան Խաչատրյանի ներկայացրած հավաքածուները։

-Այս փուլի գրեթե բոլոր  ցուցադրություններն առանձնացրիք։ Այդքան շո՞ւտ եք տպավորվում, թե՞ ուղղակի չեք ցանկանում նեղացնել որևէ մեկին։

-Չէ, հավատացեք, որևէ մեկին նեղացնելու խնդիր չկա։ Ուղղակի այնքան քիչ են ցուցադրությունները, որ հիշում ես։ Յուրաքնաչյուրի աշխատանքի մեջ տեսում ես տքնաջան աշխատանք, միտք և արդյունք, նմուշներ, որոնք տպավորվում են։

-Հիմա գրեթե չեք ներկայանում որպես մոդել։ Ո՞ր գործոնների առկայության դեպքում կհամաձակնեք ցուցադրություններին մասնակցել։

-Եթե 7-8 տարի առաջ հարցնեիք, անպայման գումարի մասին կխոսեի, իսկ հիմա միայն ու միայն  ցանկությունս է կարևոր։

-Որովհետև հիմա ֆինանսական շատ ավելի կայուն վիճակո՞ւմ եք, թե՞ որպես մոդել հասել եք այն կետին, որ կարող եք խիստ ընտրություն անել։

-Հավատացեք, ոչ թե գումարի խնդիրն է, այլ ժամանկին դա ինձ համար նաև աշխատանք էր։ Ես բուհ չէի ավարտել, որպես այդպիսին, աշխատանք չունեի, իսկ հիմա ես իմ աշխատանքը չեմ համարում մոդելային գործը։ Ինձ համար դա փակված հարց է և հիմա միայն իմ ցանկությամբ է պայմանավորված մասնակցությունս։

-Ունե՞ք որոշակի ռայդեր, որի առկայությամ դեպքում կհամաձայնեք մասնակցել ցուցադրության։

- Իհարկե, լինում են պայմաններ, բայց դա չի վերաբերում իմ ընկերոջը՝ Վահան Խաչատրյանին։ Վերջերս հենց նրա ցուցադրությանն եմ մասակցել։

-Ժամանակին փորձ արվեց հայկական ցուցադրություններին դրսից բերել մոդելների, հետո հասացան, որ դա այնքան էլ լավ միտք չէր և հիմա հիմնականում ներգրավում են հայ մոդելներին։ Ի՞նչ կարծիք ունեք մեր մոդելների մասին։ Նրանց քայլվածքը, ներկայանալու ձևը Ձեզ դուր գալի՞ս է։

- Հայ մոդելներին ներգրավելու դեպքում և՛ փորձն է  շատանում, և՛ ձգտումը, և՛ իրենց հետևելը։ Ես շատ ավելի մեծ հաճույքով նայում եմ հայ մոդելներին և իմաստ չեմ գտնում գնալ Վրաստան և  բերել այնտեղի մոդելներին, որովհետև մերոնք հաստատ չեն զիջում։ Եթե բերեն Մոսկվայի, Եվրոպայի ամենալավն մոդելներին, պարզ է, որ տարբերությունը շատ մեծ է լինելու, բայց այդպես չեն անում, բերում են նրանց, ովքեր ավելի մատչելի են։ Դրանում ընդհանրապես իմաստ չեմ տեսնում։ Մեր հայ մոդելները թվով քիչ են և ինչ-որ տեղ՝ պրոֆեսիոնալ են այդ ասպարեզում։ Իհարկե, կան ինչ-որ դիտողություններ, սակայն ընդհանուր առմամբ շատ լավ է՝ հաշվի առնելով, որ դիզայներները շատ քիչ են, ցուցադրություններն էլ տարին երկու-երեք անգամ են լինում։

-Իսկ ի՞նչը Ձեզ դուր չի գալիս։ Որո՞նք են այդ դիտողությունները։

-Երևի թե, մի փոքր լարվածություն կա։  Չեմ կարող ասել, որ բեմում միշտ պետք է թատերական ինչ-որ բաներ լինեն, որովհետև պետք չէ, որ մոդելը շատ ժպտա կամ «խաղա» դահլիճի հետ, բայց մեզ մոտ կա՛մ շատ սառն են, կա՛մ շատ թատերական։ Պետք է գտնել ոսկե միջինը և հասկանալ, թե  մոդելն ինչպիսին պետք է լինի բեմում. ոչ շատ սառած և չժպտացող, ոչ էլ շատ ծիծաղով։ Ես, համենայն դեպս, դա եմ նկատել։

Համողզված եմ՝ եթե մեր մոդելային դպրոցները շատանան, մոդելինգը կզարգանա։ Ես փողոցում էլ եմ նկատում, որ շատ սիրուն աղջիկներ ունենք։

-Երիտասարդ մոդելների մեջ կա՞ մեկը, ում շատ խոստումնալից եք համարում։

-Եթե ասեմ՝ բոլոր մոդելների շատ ծանոթ եմ, սխալ կլինի։ Հիշում եմ Աննա  Գրիգորանին, նա շատ լավ է  երևում բեմում։ Մյուսներին անուններով հիշել չեմ կարող, որովհետև երբ ասպարեզից դուրս ես գալիս, հեռվանում ես բոլորից։

-Հիմա այլ աշխատանք ունե՞ք, թե երեխայի ծննդից հետո չեք աշխատում։

-Հստակ գրաֆիկով պետական աշխատանք, որպես այդպիսին, չունեմ, սակայն քույրիկիս հետ ունենք մի ընկերությունը, որը զբաղվում է մանկական միջոցառումների կազմակերպմամբ։ Առաջիկայում ևս մեր անձնական բիզնեսը սկսելու ծրագրեր ունենք։

-Ո՞ր ոլորտում։

-Էլի  երեխաներին հետ է կապված։ Ավելի ուշ կմանրամասնեմ։

-Մայրանալուց հետո՞ է առաջացել երեխաների հանդեպ հետաքրքրությունը։

-Չէ, միշտ եղել է։ Այդ միտքն ունեի դեռ մի քանի տարի առաջ, երբ ոչ երեխա ունեի, ոչ էլ երեխա ունենալու միտք։ Հիմա այդ ամենն ավելի դանդաղ է առաջ գնում, որովհետև ունեմ բալիկ ու ժամանակս ավելի սուղ է։

-Փոքրիկի  խնամքով անձա՞մբ եք զբաղվում, թե՞ դայակն օգնում է Ձեզ։

-Դայակն ամեն դեպքում ինձ օգնում է, բայց միևնույն է, դա ինձ համար մեծ աշխատանք է։ Միայն այն, որ դու գիշերը չես քնում, արդեն ազդում է առօրյայիդ վրա։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League