Թուրքիայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացուն սպառնում է ավելի քան 6 տարվա ազատազրկում
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Ռենատ Բակիևը դատապարտվել է 6 տարի 3 ամսվա ազատազրկման: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Բակիևի նկատմամբ մեղադրանք է առաջադրված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչություն նախապատրաստելու հատկանիշներով:
Ռուսաստանի քաղաքացին մեղադրվում է Ինջիրլիքի ռազմաբազայի և Ալևիական ասոցիացիայի դեմ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
Թուրքական ոստիկանության հաղորդմամբ`ձերբակալված տղամարդը հայհոյել է Թուրքիայի հասցեին ու այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



