Ուսումնասիրություն. գարեջուրը մարդկանց ավելի խելացի է դարձնում
LIFE
Գարեջուրը համեղ, թարմացնող խմիչք է, որը բավականին լավ է ծարավ հագեցնում ամառային շոգ օրերին: Վերջին ուսումնասիրությունների համաձայն, այն բուժում է գլխացավն ու միգրենը:
Ինչպես գրում է գերմանական tz.de կայքը, գարեջուրն օգնում է նաև այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են թուլամտությունը և Պարկինսոնի հիվանդությունը:
Այս խմիչքի հատկությունները մշտապես ուսումնասիրվում են: Վերջերս գիտնականները սենսացիոն բացահայտում են կատարել` գարեջուրը մարդկանց ավելի խելացի է դարձնում, քանի որ գայլուկասերմը պարունակում է հատուկ նյութ` քսանտոգումոլ, որը խթանում է գլխուղեղի բջիջների աշխատանքը: Բացի այդ, քսանտոգումոլն օժտված է հակաբակտերիալ, հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններով:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն, գարեջրի օգտագործումից հետո առնետների օրգանիզմը սկսում էր արտադրել ցիտոպրոտեկտորային (բջջապաշտպան) նյութեր, որոնք պաշտպանում են բորբոքումներից, ուռուցքներից և նյարդադեգեներատիվ հիվանդություններից:
Սակայն հիշողության և կողմնորոշման բարելավում նկատվել է միայն երիտասարդ առնետների մոտ: Ավագ առանձնյակների մոտ փոփոխություններ չեն գրանցվել:
Չինաստանի Լանժոու համալսարանի լաբորատորիայում անցկացված ուսումնասիրության արդյունքները հևապարակվել են Journal of Agricultural and Food Chemistry ամսագրում:




















































