Կապշեք, երբ իմանաք, թե ինչի համար են տուգանել 5-ամյա աղջկան
LIFE
Լոնդոնում հինգ տարեկան աղջկան 150 ֆունտ (մոտ 195 դոլար) տուգանք է գրվել փողոցում լիմոնադ վաճառելու համար: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Աղջկա հայրը պատմել է, որ Լոնդոնի արևելյան թաղամասերից մեկում իր դուստրը փոքր վաճառասեղանից լիմոնադ է վաճառել բաժակի դիմաց 50 պենսով: Տղամարդու խոսքով՝ աղջկան դուր է եկել տան մոտակայքում մանրավաճառանոց բացելու գաղափարը:
«Նա պարզապես ցանկացել է, որ մարդիկ ժպտան: Նա շատ հպարտ է եղել իրենով», - ասել է նա:
Տղամարդու խոսքով՝ առևտրի մեկնարկից որոշ ժամանակ անց չորս ոստիկան է մոտեցել, միացրել տեսախցիկը և սկսել երկար փաստաթուղթ կարդալ՝ բացատրելով, որ իր դուստրն առևտրի արտոնագիր չունի:
«Դրանից հետո մեզ 150 ֆունտ տուգանք գրեցին: Հավաքվեցինք և գնացինք տուն», - հավելել է տղամարդը:
«Շատ ենք ցավում, որ դա տեղի ունեցավ: Մենք հույս ենք ունենում, որ մեր ոստիկանները կառաջնորդվեն ողջախոհությամբ և խելքով կօգտագործեն իրենց արտոնությունները», - ասել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ տուգանքը կչեղարկվի, և ոստիկանության աշխատակիցները ներողություն կխնդրեն աղջկանից և նրա հորից:




















































