Երևանի և մարզերի մի շարք խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել
SOCIETYՕգոստոսի 10-11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, մասնավորապես՝ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցում այրվել է՝ 2000 քմ, Նուբարաշենի խճուղում` 150 քմ, Հրազդանի կիրճում՝ 150 քմ, Զ. Անդրանիկի փողոցում` 150 քմ խոտածածկ տարածք:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այրվել է 5500 քմ, Աբովյան քաղաքում՝ 300, Եղվարդ քաղաքում՝ 1.5 հա, Չարենցավան քաղաքում՝ 6000 քմ, Բալահովիտ գյուղում՝ 1.5 հա, Գեղաշեն գյուղում՝ 1 հա, Նուռնուս գյուղում՝ 1000 քմ, Բյուրեղավան-Նուռնուս ավտո-ճանապարհին՝ 2000 քմ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի մոտակայքում՝ 1500 քմ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ 2 հա, Աբովյան-Արզնի 2500 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1800 քմ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 1000 քմ, Տավուշի մարզի Պտղավան գյուղում՝ 1400 քմ, Բերդավան գյուղում՝ 30 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3000 քմ, Կարբի գյուղում՝ 300, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2000 քմ, Գլաձոր գյուղում՝ 200 քմ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ՝ 3000, Սպիտակ քաղաքում՝ 300 քմ, Սյունիքի մարզի Որորտան գյուղում՝ 8 հա, Կապան-Կարմրաքար ավտոճանապարհին ՝ 6 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:



