Ռուսաստանի ԱԳՆ․ Կարակասի դեմ որոշ երկրների պատժամիջոցները չեն նպաստում իրավիճակի կարգավորմանը
INTERNATIONAL NEWSԿարակասի դեմ որոշ երկրների պատժամիջոցները չեն նպաստում Վենեսուելայում իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Իրադարձությունների զարգացման տրամաբանությանը ու Վենեսուելայի գործընթացները «ժողովրդավարական դարձելու» մասին սեփական կոչերին հակառակ՝ որոշ ներքին ու արտաքին քաղաքական ուժեր նախկինի պես առաջ են մղում ապակառուցողական քաղաքականություն՝ երկխոսության համար ձեւավորվող գործիքների վերացման ու իրավիճակը, ըստ էության, սկզբնական փակուղի վերադարձնելու համար։ Չենք կարծում, թե նման գործողություննեը կառուցողական նպատակներ են հետապնդում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Վստահ ենք, որ Վենեսուելայում ներքաղաքական կարգավորման ուղին նոր կառուցողական մոտեցում մշակելն է, որի հիմքում կլինի Վենեսուելայում ձեւավորվող նոր իրողությունները հաշվի առնելով՝ ազգային համաձայնություն ու համապետական խնդիրների լուծում որոնելը։ Կառավարության ու ընդդիմության միջեւ ուղիղ պատասխանատու բանակցություններն այլընտրանք չունեն»,- ասվում է հայտարարության մեջ։



