Համագյուղացիները խոտհարքը հնձելու շուրջ վիճաբանել են. նրանցից մեկը փայտով հարվածել է մյուսի գլխին
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 32-ամյա բնակչին ծանր մարմնական վնասպատճառելու հանգամանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեից, ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել նույնմարզի մեկ այլ բնակչի: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, խոտհարքը հնձելու շուրջ վիճաբանություն է առաջացել համագյուղացիների միջև, որի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը փայտով հարվածել է համագյուղացի 32-ամյա տղամարդու գլխին՝ դիտավորությամբ առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ գանգաթաղի աջից գագաթա-քունքային շրջանի գծային կոտրվածք,սալջարդեր։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վորչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



