Yerevan, 08.August.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունը հավանություն է տվել էլեկտրաէներգիայի ոլորտում խոշոր ներդրումային ծրագրին

POLITICS

ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին:  Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում էր պետական գույքի վարձակալության տրամադրման կարգի վերանայման անհրաժեշտությանը: Վարչապետը նշել է, որ կառավարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ պետական հիմնարկներին հանձնված  գույքի վարձակալության տրամադրման կարգի և դրա գործնականում կիրառման վերաբերյալ: «Գրանցվել են դեպքեր, երբ գույքի փաստացի նվազագույն արժեքից ակնհայտորեն ավելի նվազ վարձավճարի գին է սահմանվել կամ, երբ վարձակալության հանձնված գույքը ավելի բարձր վարձակալության գնով հանձնվել է ենթավարձակալության: Առկա են նաև խնդիրներ համապատասխան գույքի վերաբերյալ ներկայացված ներդրումային ծրագրերի իրականացման հսկողության մասով: Այս իրավիճակը պայմանավորված է և՛ 2001 թվականին ընդունված կարգի վերանայման անհրաժեշտությամբ, և՛ կադաստրային արժեքի, շուկայական արժեքի գործնականում առկա անհամաչափություններով, ինչպես նաև ներդրումային ծրագրերի նկատմամբ ոչ լիարժեք հսկողական մեխանիզմների առկայությամբ», - նշել է վարչապետը:

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետին և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է մեկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական հիմնարկներին հանձնված գույքի՝ վարձակալության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ, մասնավորապես անդրադառնալով վարձավճարի հաշվարկման բանաձևին, հսկողական մեխանիզմների կատարելագործման, կադաստրային արժեքի և շուկայական արժեքի անհամաչափություններին, միաժամանակ ուսումնասիրելով նման գույքի ենթավարձակալության տրամադրման արգելքի սահմանման հնարավորությանը։ 

Գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով կառավարությունը նախատեսում է տրամադրել ժամանակավոր մաքսային արտոնություններ

Երկրորդ հանձնարարականով Կարեն Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ժամանակավոր մաքսային արտոնությունների հնարավորությանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական աջակցությամբ ծրագրերի իրականցման ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլայի ոռոգման համակարգի տեղադրման, ինչպես նաև ինտենսիվ այգիների հիմնման և կայացման անհրաժեշտ սարքավորումների ներմուծման համար առկա մաքսային վճարները գյուղատնտեսությամբ զբաղվողների համար առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ: «Հաշվի առնելով այն, որ տեղական արտադրողները դեռևս ամբողջությամբ չեն բավարարում շուկայի պահանջները՝ անհրաժեշտ են նշված ոլորտի համար նախատեսված ապրանքների ներմուծման ժամանակավոր խրախուսման մեխանիզմներ», - ասել է վարչապետը:

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Գյուղատնտեսության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում անհրաժեշտ ապրանքների ներմուծման մաքսային վճարների ժամանակավոր արտոնություններ սահմանելու և տեղական արտադրողներին աջակցելուն ուղղված առաջարկություններ:  

«Հայաստանի ներդրողների ակումբ»-ը կիրականացնի «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև կնքվող` Լոռու մարզում 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջև 2017թ. ապրիլի 13-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Վերջինս, առաջնորդվելով հուշագրի դրույթներով դիմել է ՀՀ կառավարությանը՝ ծրագիրն իրականացնելու առաջարկով և դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու նախաձեռնությամբ:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ որոշման ընդունումը բխում է կառավարության ծրագրից, որի նպատակն է հասնել մեր երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: «Հայտնի է, որ Դեբեդ և Արաքս գետերի ջրային ռեսուրսները մնում են թերօգտագործված, այս ներդրումային ծրագիրը նպատակ ունի մասամբ լրացնել այդ բացը: Ծրագիրը կիրականացվի պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Այն «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի առաջին խոշոր ծրագիրն է, որը քննարկվել է ֆոնդի ստեղծման առաջին իսկ օրվանից՝ բավականին  մանրակրկիտ»,- նշել է Մանուկյանը՝ ավելացնելով, որ ծրագիրը համապատասխանում է բնապահպանական կազմակերպություններին ներկայացվող չափորոշիչներին: Ծրագրի շրջանակում ներդրումային ֆոնդը համագործակցելու է արևմտյան մասնագիտացված ընկերությունների հետ: Ծրագրի ներդրումային արժեքը գնահատվում է 150-180 մլն դոլար, սակայն այն կարող է լրացուցիչ ճշգրտվել: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խոսքով՝ ՀԷԿ-ն իրենից կներկայացնի ժամանակակից բարդ ինժեներական կառույց, այն հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով և բնապահպանական տեսանկյունից հնարավորինս անվտանգ: ՀԷԿ-ը կարտադրի էլեկտրաէներգիայի մեր երկրի ներքին սպառման հինգ տոկոսը: Այս ՀԷԿ-ի կառուցման և արդեն իսկ տրված լիցենզիաների շրջանակում փոքր ՀԷԿ-երի կառուցման արդյունքում մեր երկրի ներքին ռեսուրսներով արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը կմոտենա 50 տոկոսի: Ըստ Աշոտ Մանուկյանի՝ 10 տարի առաջ նույն ցուցանիշը հասնում էր 18-20 տոկոսի: Ծրագրի վերաբերյալ ստացվել է 500-ից ավելի դիտողություն և առաջարկություն, որոնց հիմնական մասն ընդունվել է: Նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի կառուցապատողին ձեռք բերել հողատարածք՝ ՀԷԿ-ի կառուցման համար: Կառուցապատողը պարտավորվում է կառուցել ՀԷԿ-ը: Կայանի կոմերցիոն շահագործման ամսաթվից 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը երաշխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տարեկան 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի գնում:

Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ներկայացվել է լավ և հեռանկարային ծրագիր:

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում մինչև 2036 թվականն էլեկտրաէներգիայի գործող սակագները պահպանելու ուղղությամբ

Վարչապետ Կարեն Կարապետյանն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ  Մանուկյանից հետաքրքրվել է, թե երբ է ներկայացվելու ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036 թվականը զարգացման ծրագիրը: Աշոտ Մանուկյանը զեկուցել է, որ այն արդեն մեկ անգամ ներկայացրել են կառավարություն և ստացել որոշ դիտողություններ, այդ թվում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: «Աշխատել ենք հանձնաժողովի պատասխանատուների հետ, դիտողությունները հիմնականում ընդունվել են: Ամենայն հավանականությամբ, կմշակվի լրացուցիչ ևս մեկ նորմատիվային ակտ, որը կկանոնակարգի փոքր ՀԷԿ-երի բաժինը: Այն մենք ներառել էինք մինչև 2036 թվականը էներգետիկ համակարգի զարգացման ծրագրում, սակայն այն ծրագրից կհանվի և, ամենայն հավանականությամբ, առանձին նորմատիվային ակտով կհաստատվի: Սա էր հիմնական խնդիրը: Այսօր մենք կարծես թե որևէ խնդիր չունենք: Փոխվարչապետի և ֆինանսների նախարարության հետ այժմ քննարկում ենք կայունացման հիմնադրամի ստեղծումը, որը մեզ հնարավորություն կտա մինչև 2036 թվականը սակագները պահպանել գործող  մակարդակի վրա: Դա բավականին ամբիցիոզ ծրագիր ու գաղափար է: Դրա համար այժմ փորձում ենք գտնել միջոցներ, որպեսզի կայունացնենք այն հիմնադրամը, որը մեզ ոչ միայն հնարավորություն, այլև վստահություն կտա հայտարարել, որ առաջիկա 1.5 տասնամյակում գոնե սակագների վրա էական ազդեցություն չի լինելու, բացառելու ենք նաև արտաքին ազդեցությունները», - ասել է Աշոտ Մանուկյանը՝ ընդգծելով, որ մինչև սեպտեմբեր էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման հայեցակարգը կներկայացնեն կառավարության քննարկմանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ հայեցակարգում պետք է դիտարկել մեր երկրի ողջ հիդրոներուժը, արևի և քամու էներգիայի արտադրության պոտենցիալը, ինչպես նաև Մեղրիի ՀԷԿ-ի ուղղությամբ հետագա քայլերը: «Պետք է հասկանանք, թե էներգետիկ անվտանգության տեսակետից ինչ կարելի է անել», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Կառավարությունը շարունակում է օժանդակել ներդրումային ծրագրերի իրականացմանը

Գործադիրը բավարարել է «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի  նկատմամբ: «Քանաքեռի կարի ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է կտորի և օժանդակ նյութերի կարի արտադրության մեջ։ Ակնկալվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Մեկ այլ որոշմամբ բավարարվել է «Հելլո» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու ներկայացված հայտը: Ակնկալվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որոնցով կիրառման նպատակահարմարությունից և անհրաժեշտ տվյալների ամբողջականությունից ելնելով, հստակեցվել են «Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման», «Կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու», «Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու», «Ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու», «Ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպման և քննարկման կարգերի մի շարք հավելվածներ և դրանց լրացման պահանջները, այդ թվում՝ ապրանքային նշանների հայտերի, ապրանքային նշանների վկայագրերի և ներկայացվող դիմումների մասով, հստակեցվել են ապրանքային նշանների հայտերի փորձաքննության անցկացման  որոշ պահանջներ և մոտեցումներ, հստակեցվել են պետական գրանցամատյանների վարմանը վերաբերող որոշ մոտեցումներ, մասնավորապես, դիմումների ներկայացման, դրանց քննարկման և գրանցամատյանում համապատասխան գրառումներ կատարելու հարցերի վերաբերյալ։

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև կառավարության 2016 թվականի մարտի 3-ին ընդունած որոշման մեջ: Նոր որոշմամբ կսահմանվի որպես բացառություն նշված բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով մաքսային ձևակերպման համար տրամադրվող թույլտվության ընթացակարգը:

Հաստատվել է հաշմանդամություն ունեցող նախկին և զոհված  զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը

Գործադիրը որոշում է ընդունել է վերակազմակերպել «65 Ռազմական գործարան» ՓԲԸ-ն «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում ԲԲԸ-ին միացման ձևով: Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կդառնա «Գառնի-Լեռ» ԲԲԸ-ի 100 տոկոս սեփականատեր, որը թույլ կտա ընկերությանը ներգրավել ռազմաարդյունաբերական զարգացման պետական ծրագրերում՝ համաձայն որի ներդրումներ նախատեսվում է իրականացնել առաջնահերթ 100 տոկոս պետական ձեռնարկություններում, ինչպես նաև ընկերությանը վերաբերող հարցերով առավել հստակ և օպերատիվ կերպով մասնակցել բանակցություններում՝ միջազգային պայմանագրերի շրջանակում համատեղ ձեռնարկությունների ստեղծման գործընթացներում: «65 Ռազմական գործարան»-ը 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն է, որի հիմնական գործունեության ոլորտն է հրաձգային զենքի, հրետանու առանձին համակարգերի նորոգման, և զորքերում տեխնիկական սպասարկման աշխատանքները, ավիացիոն խոցման միջոցների արտադրությունը: «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում ԲԲԸ-ն 98,4 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն է, որի կառավարումը հանձնված է Պաշտպանության նախարարությանը, որը զբաղվում է  հրաձգային զենքերի փողերի (5,45 մմ -7,62 մմ տրամաչափի) արտադրությամբ, հրաձգային զենքերի նորոգմամբ՝ կոմպլեկտավորող մասերի, այդ թվում՝ փողերի նախագծմամբ, արտադրությամբ և փոխարինմամբ, նոր տեսակի զենքերի մշակմամբ:

Կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարա­րության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը: Որոշման նախագծի համաձայն նշված անձանց բնակարանային ապահովությունն իրականացվելու է Երևան քաղաքում` սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրելու, իսկ այլ քաղաքային և գյուղական համայնքներում նաև բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով: Որոշմամբ սահմանվում է ըստ շահառուների կարգավիճակի բնակարանային ապահովման առաջնահերթությունները, հստակեցվում են աջակցության տրամադրման չափերը` ըստ քաղաքների և գյուղերի:

Գործադիրը ընդունել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը, որի նպատակն է առավել խթանել մատաղ սերնդի ռազմամարզական կրթության շուրջ 20 տարվա փորձ ունեցող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գործունեությունը՝ ապահովելով նրա ինքնավարությունը կրթական, կառավարման և ֆինանսատնտեսական ուղղություններով: Վարժարանը ներկայումս գործում է ՀՀ պաշտպանության նախարարության պետական հիմնարկի կարգավիճակով, ինչը հնարավորություն չի ընձեռում ծավալել և ընդլայնել կառավարման ու ֆինանսատնտեսական առավել արդյունավետ մասշտաբներ: Կառավարության 2017 թվականի մարտի 16-ի որոշման համաձայն ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցվել Դիլիջանում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնին պատկանող անշարժ և շարժական գույք, որի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի այն կառավարվի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:

 

Առողջապահության ոլորտում հերթական օտպիմալացման արդյունքում կտնտեսվի 200 մլն դրամ

Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումների և իրավական դաշտի ներդաշնակեցմամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Առավել որակյալ և մատչելի բուժսպասարկում ապահովելու համար ուսումնասիրվել է «Աշտարակի բժշկական կենտրոն», «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների, «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՀՈԱԿ-ի և «Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը: Ուսումնասիրությունից պարզվել է, որ «Աշտարակի բժշկական կենտրոն» և  «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների ստացիոնար բաժանմունքները թերծանրաբեռնված են, «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՀՈԱԿ-ում նվազել է կցագրված բնակչության թիվը, իսկ «Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական և ընդհանուր ստացիոնար բաժանմունքները թերծանրաբեռնված են և արդիական է դարձել այդ բաժանմունքների հետագա գործունեության նպատակահարմարության խնդիրը:

Ընդունված որոշմամբ օպտիմալացման գործընթացի արդյունքում կտնտեսվի շուրջ 200 մլն դրամ, ինչպես նաև կբարելավվի առողջապահական կազմակերպությունների ֆինանսական վիճակը: Ակնկալվում է, որ ընդունված որոշումը հնարավորություն կտա նշված առողջապահական ընկերություններում ապահովել առողջապահական և ֆինանսատնտեսական ցուցանիշների բարելավում, տարածքի բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարձրացում:

Հայաստանում կիրականացվեն ներառական կրթության համակարգի հզորացմանն ուղղված քայլեր

Կառավարությունը հաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը: Ծրագրի նպատակն է ուղղակի օժանդակություն տրամադրել ԿԳՆ-ին՝ ներառական կրթության համակարգի հզորացման համար: Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շրջանակում: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ծախսերի փոխհատուցումը կազմում է 825 000.0 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրումը` 82 500.0 ԱՄՆ դոլար: Ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիրը եռամյա է. այն կաջակցի ՀՀ ԿԳՆ-ին ընդարձակել ներառական կրթությունը բոլոր երեխաների համար` ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների ներքո: Ակնկալվում է, որ տվյալ բարեփոխման  արդյունքում  կդադարեցվի երեխաների հոսքը խնամքի և հատուկ կրթական կենտրոնացված շուրջօրյա հաստատություններ, երեխաները կվերաինտեգրվեն ընտանեկան միջավայրում,  և կձևավորվեն այլընտրանքային ընտանեկան և համայնքահեն սոցիալական և կրթական ծառայություններ`  կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  երեխաների համար: Ծրագրի իրականացման տարիներին նախատեսվում է առնվազն հինգ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում: 

Գործադիրը հաստատել է նաև ՀՀ ԿԳՆ պետական կոմիտեի «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը: Ծրագրի նպատակն է նպաստել Եվրոպական հետազոտական և նորարական տարածքի հասանելիությանը, միջազգային գիտական կառույցներին անդամակցությանը: Ծրագրում մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը վերոնշյալ համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել Եվրոպական միության ընդհանուր բյուջե երկրի համախառն ներքին արդյունքին համապատասխան սահմանված գործակցի չափով: Սույն հոդվածի 2-րդ կետով Հայաստանի ֆինանսական ներդրման, որը 2017 թվականի համար կազմել է 391,131.5 հազ. ՀՀ դրամ, մինչև 50 տոկոսը, այն է՝ 195,565.7 հազ. ՀՀ դրամ, կարող է ֆինանսավորվել Միության համապատասխան արտաքին օգնության միջոցների հաշվին:

2018-ից ներդրվելու է երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմելու համակարգ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունված որոշումներից մեկում, որոնցով առաջարկվում է ստեղծել երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում սկսած 2018 թվականի հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար առցանց տվյալներ ներկայացնելու իրավական հիմքերը: Բացի դրանից, ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 133-րդ կետով հանձնարարված է` սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման նպատակով` 2018 թվականի հունվարի 1-ից սկսած մշակել և ներդնել երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմելու համակարգ: 

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հստակեցրել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող կարգավորումները: Մասնավորապես, նախատեսվում է ներդնել մեխանիզմ` խնամքի նպաստ նշանակելու մասին, ինչպես նաև խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու տվյալներն առցանց ներկայացնելն ապահովելու համար:

Գործադիրը հավանություն է տվել հնագիտության զարգացման ծրագրին և բակային սպորտի խթանման հայեցակարգին

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հնագիտության զարգացմանը նպաստող միջոցառումների 2017-2025 թվականների ծրագրին և ժամանակացույցին: Ծրագրի մշակման նպատակն է համապատասխան միջոցառումներով, գիտության ժամանակակից պահանջներին բավարարող պեղում­նե­րով և հետազոտություններով մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներին վերաբերող սկզբնաղբյուրների ձեռքբերումն ու աղբյու­րա­գիտական բազայի համա­լրումը, միջազգային չափանիշներով լաբորատո­րիաների ստեղծումը, հայկական պատմամշակութային ժառանգության բացառիկ հուշարձանների պեղումների ընդլայնումն ու միջազգային համագործակցության ամրապնդումը, հուշարձանակիր տարածքների թանգարանացումը, զբոսաշրջային ծրագրերում ներգրավումը, ինչպես նաև Վանի թագավորության պատմությունն ուսամնասիրելու նպատակով ուրարտա­գիտա­կան կենտրոնի ստեղծումը: Ծրագրի ընդունմամբ ակնկալվում է շահագրգիռ կողմերի՝ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, բնագավառի գիտական կազմակերպությունների և բուհերի, ինչպես նաև միջազգային կառույցների հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցության արմատավորում:

Հավանություն է տրվել նաև «Բակային սպորտի զարգացման հայեցակարգին»: Հայեցակարգի մշակման հիմնական նպատակն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգում բակային սպորտով զբաղվելու մշակույթի վերականգնումը, ժամանակակից պահանջներին համապատասխան նոր՝ արդյունավետ ազգային համալիր ծրագրի ստեղծումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորմանը, սոցիալական հավասարության խթանմանը, մարմնակրթական գործունեության զարգացմանն ու իրագործմանը նպաստելը, ինչպես նաև տարիքային ու uոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաuտիարակության անընդհատության և ֆիզիկական կուլտուրայով ու uպորտով զբաղվելու մատչելիությունը ապահովելը, հիվանդությունների նվազեցումը և կանխարգելումը, կյանքի առողջ, բարենպաստ պայմանների ապահովումը, ինչպես նաև ժամանցի, ակտիվ հանգստի կազմակերպման և առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի  բարձրացումը: «Բակային սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ լուծում կստանան հետևյալ հիմնախնդիրները՝ զբոսայգիների, սպորտով զբաղվելու գոտիների, ոտքով և հեծանվով երթևեկելու համար ճանապարհների, բակային մարզական համալիրների թվաքանակի աճ և մարզագույքով հագեցվածություն, կանաչապատ շրջակա միջավայրի, խաղահրապարակների, սահադաշտերի և լողավազանների ցանցի ընդլայնում, մասսայական սպորտի և ակտիվ կենսակերպի վերաբերյալ քարոզչություն, ֆիզիկական կուլտուրայի կանոնավոր պարապմունքներին բնակչության (միջին և բարձր տարիքի անձանց) ներգրավվածության թվի աճ, առողջ ապրելակերպի պահպանում, մարզասարքերից, խաղահրապարակներից և ակտիվ հանգստի գոտիներից օգտվելու մատչելիություն:

"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders