Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակել է աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը
SPORTՀունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանըհրապարակել է աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը:
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցեն Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա միայն գերծանր քաշային կարգում:
Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-26-ը Փարիզում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



