Վարազդատ Հարոյանն օգնեց «Ուրալ»-ին ոչ ոքի խաղալ «Զենիթի» հետ
SPORTՌուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ` 1:1: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ուրալ»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Հանդիպմանը հաշիվը 35-րդ րոպեին բացեց եկատերինբուրգցիների հարձակվող Բիկֆալվին, իսկ «Զենիթ»-ի կազմում հաշիվը հավասարեցրեց Ալեքսանդր Կոկորինը: Հայաստանի ընտրանու հարձակվող Էդգար Մանուչարյանը բացակայում էր հայտացուցակից վնասվածքի պատճառով:
Այս խաղից հետո «Ուրալ»-ը 7 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: «Զենիթ»-ը 1-ին տեղում է: «Ուրալ»-ը 6-րդ տուրում ուժերը կչափի Տուլայի «Արսենալ»-ի հետ:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
3
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
4
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



