Պաշտոնյա․ Առաջիկա ամիսներին կարելի է ակնկալել հայ ու ռուս մեքենաշինարարների համատեղ նախագծեր
SOCIETYԱռաջիկա ամիսներին կարելի է ակնկալել հայ ու ռուս մեքենաշինարարների համատեղ նախագծեր։ Այս մասին NEWS. am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության ոլորտային տնտեսական քաղաքականության վարչության ղեկավար Արմեն Եգանյանը։
Նա հիշեցրել է, որ նախարար Սուրեն Կարայանը ռուս գործընկերոջ՝ արդյունաբերության ու առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են օգնել երկու երկրների մեքենաշինական ընկերությունների կապերի ամրապնդմանը։
«Համատեղ նախագծերի ռազմավարությունը կամ ճանապարհային քարտեզը մշակում է համատեղ աշխատախումբը։ Իսկ առաջիկա ամիսներին կարելի է ակնկալել առաջին գործնական արդյունքները»,- հավելել է Եգանյանը։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



