Միացյալ Թագավորությունը «ԱՄՆ-ի հետ ուս ուսի է կանգնած» ԿԺԴՀ-ի կողմից միջուկային սպառնալիքի դեմ պայքարում
INTERNATIONAL NEWSՄիացյալ Թագավորությունը «ԱՄՆ-ի հետ ուս ուսի է կանգնած» ԿԺԴՀ-ի կողմից միջուկային սպառնալիքի դեմ պայքարում ու հետեւում է, որպեսզի Փհենյանը չկարողանա իրականացնել իր միջուկային բալիստիկ ծրագրերը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Մեթյու Ռիկրոֆթը։
Նրա խոսքով Բրիտանիան ու ԱՄՆ-ն շատ հստակ հայտնել են Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային ծրագրերը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Նա նշել է, որ Կիմ Չեն Ընը պետք է լսի ու «գործի այդ ուղղությամբ»։ Ռիկրոֆթը շեշտել է, որ հենց Հյուսիսային Կորեայի մոտ է «պատժամիջոցների չեղարկման բանալին»։
Այն հարցին, արդյոք նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը սպառնում է բանակցությունների վերականգնման հեռանկարներին՝ Ռիքրոֆթը պատասխանել է, որ բանակցությունների վերականգնման համար գլխավոր խոչընդոտն այն է, որ հյուսիսկորեական վարչակազմը ջանքեր չի գործադրել իր միջուկային ծրագրի դադարեցման համար։



