Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Սասնա ծռեր» խմբի անդամները 20 օրից ավելի շարունակում են հացադուլը

SOCIETY

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարդան Գերավետյանն ու Տիգրան Մանուկյանն արդեն 20 օր է շարունակում են հացադուլը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, NEWS.am-ին հայտնեց ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ հացադուլ անող կալանավորների վիճակը բավարար է, նրանք բժիշկների հսկողության տակ են:

Տիգրան Մանուկյանն ու Վարդան Գերավետյանը պահանջում են.

1) Ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին եւ նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաեւ Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գեւորգ Սաֆարյանին, Հայկ Կյուրեղյանին, Շանթ Հարությունյանին եւ նրա խմբի տղաներին, «Սասնա ծռերի» շրջանակներում կալանավորված ցուցարարներին, Սարի թաղի կալանավորված բնակիչներին եւ բոլոր այն անձանց, ովքեր կալանավորված են ներկայիս ազգակործան ռեժիմի կողմից իրենց քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշման համար։

2) Առանձնացնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված «Սասնա ծռերի» անդամներին, տեղափոխել նրանց ընդհանուր բանտախցերից առանձնացված բանտախցեր։ Պատճառաբանությունը հետեւյալն է՝ առաջին իսկ օրերից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում շրջանառության մեջ դրվեց այն միտքը, թե իբր իշխանությունները ուզում էին համաներում հայտարարել, սակայն «Սասնա ծռերի» պատճառով չեն իրականացնում, այդպիսով փորձելով թշնամանք սերմանել «Սասնա ծռերի» անդամների եւ մյուս կալանավորված անձանց միջեւ։ Բացի այդ ինչ սկսվեց մեր գործերով դատավարությունը հաճախակի դարձան «Նուբարաշեն» ՔԿՀ (կողմից) վերահսկող մարմինների կողմից եւ ներկայությամբ խուզարկությունները հատկապես այն խցերում, որտեղ գտնվում են «Սասնա ծռեր» խմբի անդամները, ինչը ապագայում հանգեցնելու է լարվածության եւ չի բացառվում՝ նաեւ բախումների։ Չնայած այն բանին, որ «Սասնա ծռերի» եւ այլ կալանավորների միջեւ միշտ եղել են բարիդրացիական եւ նույնիսկ ջերմ հարաբերություններ, բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այդ գործողությունները արվում են միտումնավոր եւ չակերտավոր արդարադատության ճիրաններում հայտնված առանց այն էլ ծայրահեղ նյարդային վիճակում գտնվող կալանավորված անձանց դժգոհությունը առաջացնելու նպատակով։

3) Դատարանում «Սասնա ծռերի» նկատմամբ կիրառված բռնությունները, որոնց ականատես եղավ հանրությունը, մենք գնահատում ենք ահաբեկչություն ոչ թե «Սասնա ծռերի», այլ ողջ հայ ժողովրդի նկատմամբ։ «Սասնա ծռերի» գործով դատական նիստերի ընթացքում դատարանի վարչական շենքում, նույնիսկ դահլիճից սկսած բացահայտ կերպով բռնություն կիրառվեց ոստիկանության կողմից «Սասնա ծռերի» անդամների հանդեպ, ինչին հանցավոր կերպով անհաղորդ մնաց արդարադատության իրականացմանը կոչված դատական իշխանությունն ի դեմս նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի։ Այստեղից, ինչպես նաեւ պաշտպանական կողմի իրավունքների բազմաթիվ խախտումներով ընթացող «դատավարության» ընթացքից բոլորիս պարզ է, որ արդարադատություն ընդհանրապես գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում, ինչի մասին մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք եւ նման կերպ կանխակալ եւ ակնհայտորեն ուղղորդվող «արդարադատությունից» մենք եւ հայ ժողովուրդը որեւէ ակնկալիք չունենք եւ ունենալ չենք կարող։ Այդ իսկ պատճառով իշխանությանը այս մասով որեւէ պահանջ չենք ներկայացնում, դա բացարձակ իմաստազուրկ է։

4) Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ պահանջում ենք իրականացնել քննություն պետական գործակալների կողմից կայացված ապօրինի որոշումների, ապօրինի գործողությունների եւ անգործության հետեւանքով Արթուրին պատճառված մահվան կապակցությամբ»,-ասված է հայտարարությունում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League