Facebook-ը Գերմանիայում ստեղծում է համացանցային բոթերի դեմ պայքարի երկրորդ կենտրոնը
SOCIETYԱշխարհի խոշորագույն սոցցանցի՝ Facebook-ի ղեկավարությունը ծրագրում է զգալիորեն ավելացնել Գերմանիայում այն աշխատակիցների թիվը, ովքեր զբաղվում են օրենքին հակասող ու վիրավորական գրառումների ու մեկնաբանությունները, նաեւ ֆեյքային տեղեկությունները ջնջելով։ Գերմանական Էսսեն քաղաքում աշնանը կբացվի համացանցային տրոլների դեմ պայքարի հարցերով երկրորդ կենտրոնը, որտեղ կաշխատի 500 մարդ, հայտնել է Facebook-ը։
Առաջին նման կենտրոնում, որը գործում է 2015-ից Բեռլինում, հիմա կընդլայվի աշխատակիցների թիվը։ Նրանց թիվը ծրագրում են ավելացնել մինչեւ 700։ «Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը ու այսուհետ էլ բոլոր ջանքերը կգործադրենք հակաօրինական կոնտենտի դեմ պայքարի համար»,- հայտնել է Կենտրոնական Եվրոպայի հարցերով Facebook-ի տնօրեն Մարտին Օտտը։
Այսպիսով սոցցանցի ղեկավարությունը պատասխանում է գերմանական օրենսդրության փոփոխությանը։ Հունիսին հաստատված օրենքի համաձայն՝ ինտերնետային հարթակները հիմա պետք է ավելի արագ արձագանքեն սադրիչ ու կանխավ կեղծ տեղեկություններին ու հեռացնեն դրանք։ Օրենքի ակնհայտ խախտման դեպքում դա պետք է տեղի ունենա 24 ժամվա ընթացքում, նվազ հստակ դեպքերում՝ մեկ շաբաթվա։ Հակառակ դեպքում նրանց սպառնում է մինչեւ 5 մլն եվրոյի չափով տուգանք։Բացի դրանից սոցցանցերի ադիմիտաստրատորները պետք է կես տարին մեկ հրապարակեն ջնջված հաղորդագրությունների ցանկը։



