Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես հեշտությամբ նիհարել 2-3 կգ առանց դիետայի

LIFE
Դուք կարող եք շարունակել հաշվել ձեր կալորիաները և մտցնել նոր սահմանափակումներ ձեր սննդակարգի մեջ, բայց միևնույն ժամանակ չկորցնել ավելորդ քաշ: Սակայն կարող եք նաև սնվել ձեր ցանկությամբ և դրա հետ մեկտեղ նիհարել 2-3 կգ:
 
Յուրաքանչյուր մարդ գիտի, որ ավելորդ քաշ կորցնելու համար առանց սահմանափակումների չի կարող լինել: Սակայն, պահպանելով հերթական դիետան, մենք գալիս ենք ճիշտ հակառակ արդյունքի, քանի որ չգիտենք մեր օրգանիզմի առանձնահատկությունները: 
Այս առումով ճանաչված փորձագետ է համարվում մարկետինգի և կիրառական տնտեսագիտության պրոֆեսոր Բրայան Վանսինկը: Նա Կոռնելյան համալսարանի Սնվելու հոգեբանության փորձառարական կենտրոնի հիմնադիր-տնօրենն է, «Խելահեղ սնունդ. Ինչո՞ւ ենք մենք ուտում ավելին, քան մեզ թվում  է» գրքի հեղինակը:  Ձեզ ենք ներկայացնում գիտնականի և նրա կոլեգաների մի քանի եզրահանգումները, որոնք կօգնեն նորովի նայել ձեր սնվելու համակարգին:
 
1. Պլանավորում ենք նախօրոք. Մի զլացեք կիրակի երեկոյան կազմել ձեր ողջ շաբաթյա սնունդի մենյուն:  Գծեք գրաֆիկ և լրացրեք այն ըստ ձեր ցանկությունների: Երբ դուք աչքի առաջ ունենաք բոլոր այն ուտելիքների ցուցակը, որոնք պլանավորում եք օգտագործել, ապա շանսերը մեծ են, որ մենյուն կլինի առողջարար: Իսկ հետո մնում է միայն պահպանել այդ մենյուն ամեն օր: Այլապես եթե դուք տուն գաք աշխատանքից  և սնունդ պատրաստեք այն ամենից, ինչ կա այդ պահին ձեռքի տակ, ապա ճարպեր և այլ անօգուտ սնունդ օգտագործելու շանսերը ավելանում են:
 
2. Պահպանեք սնունդը սառնարանում. Կոռնելյան համալսարանում նիհարել ցանկացողների 20 տոկոսը խոստովանել են, որ նրանց մոտ ախորժակ է առաջանում, երբ նրանք տեսնում են սնունդ: Այդ պատճառով մի պահեք կոնֆետները, մրգերը և քաղցրավենիքը սեղանին կամ բաց դարակներում: 
 
3. Սովորում ենք ճապոնացիներից. Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղին անհրաժեշտ է 20 րոպե, որպեսզի այն ընկալի, որ դուք արդեն կշտացել եք: Իսկ եթե դուք ուտում եք արագորեն, թեկուզ մեծ չափաբաժնով սնունդ, ապա չեք հասցնում գիտակցել, որ արդեն սոված չեք և շարունակում եք ուտել: Դրա համար պետք է ուտել դանդաղ: Դրան կարող է օգնել, օրինակ, ճապոնական փայտիկների օգտագործումը: Դա բարդ է,  դժվար և ավելի անհարմար:
 
4. Ստեղծում ենք խոչընդոտներ. Պահեք սնունդը փաթեթներում. Ինչպես գրում է Վանսինկը, որքան ավելի դժվար է հասնել սնունդին, այնքան ավելի քիչ ջանք դուք կգործադրեք ուտելու համար: Փաթաթեք երշիկը և կարագը ժապավենի մեջ, հացը՝ փաթեթի և այլն: Այժմ մեկ բուտերբրոդ պատրաստելու համար պետք  կատարել բավականին շատ գործողություններ և նոր միայն ուտել:
 
5. Տեսողության խաբկանքը. «Գնահատելով կերածի չափն ու կալորիականությունը, մարդիկ հակված են կենտրոնանալ սնունդի արտաքին տեսքի վրա, այլ ոչ թե սեփական զգացումների», գրում է Վենսինկը: Օրինակ, ունենք երկու չափաբաժին սպագետի, որոնցից մեկը եփած է մեծ ամանում, մյուսը՝ փոքր: Եթե դուք ընտրեք երկրորդ տարբերակը, ապա ավելի շուտ կգիտակցեք, որ կերել եք բավականին շատ:
 
6. Իմացիր տեղը. Մարդը ուտում է ավելի շատ կոնֆետներ, եթե դրանք ձեռքի տակ են: Փորձարկման մասնակիցները ուտում էին 7.7 կոնֆետ մեկ օրում, եթե դրանք ձեռքի տակ էին, և 3.1 կոնֆետ, եթե  դրանց համար պետք էր գնալ և բացել դարակը: Նույնը վերաբերում է նաև այլ «վտանգավոր» ուտելիքներին:  Դա կօգնի ձեզ դիմակայել ավելորդ չափաբաժին ուտելու ցանկությանը:
 
7. Ամբողջի մասերը. Եվս մեկ հնարք. Նայեք երկու ամաններին, որտեղ դրված է նույն չափով միս, սակայն դրանցից մեկը մեկ ամբողջական կտոր է, իսկ մյուսը կտրատված է մանր կտորների, ինչի պատճառով էլ այն երևում է ավելի շատ և ախորժարար, սակայն դուք արդյունքում ուտում եք նույն բաժինը: 
 
8. Խոհանոց առանց հեռուսատցույցի.  «Եթե սեղանի առջև դրված է  հեռուստացույց, համարեք, որ դուք թակարդում եք», նշում է Վենսինկը: Ըստ նրա, մարդը չի կարող վերահսկել իր ուտելու գործընթացը, եթե կենտրոնացած է մեկ այլ բանի վրա՝ ընթերցանություն, հեռուստացույց, զրույց:
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League