Մոուրինյո. Անգլիայի Պրեմյեր լիգայում չկա «Ռեալի» մակարդակի թիմ
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընդունել է, որ Անգլիայի Պրեմյեր լիգայում «Ռեալին» հավասար թիմ չկա:
«Ես գոհ եմ մեր խաղից, պարզապես Անգլիայում չկա «Ռեալին» հավասար թիմ: Մենք ունենք բարձր մակարդակի թիմ, բայց «Ռեալի» մակարդակն այլ է: Այնտեղ հավաքված են անհավանական որակներով ֆուտբոլիստներ: Հնարավոր չէ կրկնել «Ռեալի» կիսապաշտպանությունը: Չկա ուրիշ Մոդրիչ, Կրոս, Իսկո կամ Կազեմիրո»,- Մուրինյոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալին» պարտվել է 1:2 հաշվով:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



