Սայաթ-Նովայի պողոտա−Տերյան փողոց և Կոմիտասի պողոտա−Գրիբոյեդովի փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են տեղի ունեցել
SOCIETYՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա−Տերյան փողոց և Կոմիտասի պողոտա−Գրիբոյեդովի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոփոխությունների արդյունքում՝ Տերյան փողոցով՝ Թումանյան փողոցի կողմից դեպի Մոսկովյան փողոցի ուղղությամբ, և Գրիբոյեդովի փողոցով՝ Մամիկոնյանց փողոցի կողմից դեպի Նաիրի Զարյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկներում կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթևեկելու փոխարեն:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



