Ֆրանսիայի ոստիկանությունը մի տղամարդու Է ձերբակալել զինվորականների վրա վրաերթի կասկածանքով
INTERNATIONAL NEWSՖրանսիայի ոստիկանությունը ձերբակալել Է մի տղամարդու, որին կասկածում են Փարիզի արվարձանում զինծառայողների վրաերթի ենթարկելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFM TV հեռուստաալիքը: Նշվում Է, որ ավտոճանապարհին ձերբակալված տղամարդը վիրավոր Է: Ոստիկանությունը պարզում Է բերման ենթարկվածի ինքնությունը եւ ստուգում նրա մեղսակցությունը հանցագործությանը:
Օգոստոսի 9-ի առավոտյան Փարիզի Լեւալուա-Պերե արվարձանում անհայտ չարագործը, գտնվելով սեւ գույնի BMV-ի ղեկին, վրաերթի Է ենթարկել մի խումբ զինծառայողների: Հարձակումը տեղի Է ունեցել տեղի քաղաքապետարանից 200 մետր եւ Ներքին անվտանգության գլխավոր վարչության կենտրոնակայանից մոտավորապես 1 կիլոմետր հեռավորության վրա, վարչություն, որի գլխավոր խնդիրներից մեկը ահաբեկչության դեմ պայքարն Է:
Հարձակման հետեւանքով վեց զինծառայողներ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը, մեկնաբանելով զինծառայողների վրա կատարված հարձակումը, հայտարարել Է, որ Ֆրանսիայում «ահաբեկչության սպառնալիքը մնում Է բարձր մակարդակի վրա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



