Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադայի մասնակիցներին

SOCIETY

Մեկնարկել է Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան և Հայոց եկեղեցու պատմության մրցույթը: Ծրագիրը նպատակ ունի խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին, նպաստել տարբեր երկրներում բնակվող աշակերտների միջև համագործակցային կապերի հաստատմանը: Մրցույթին այս տարի մասնակցում են Հայաստանի, Արցախի և 7 երկրներից  (Բելգիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Սիրիա, Վրաստան, Ֆրանսիա) եկած ավելի քան 100 պատվիրակներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օլիմպիադային մասնակից թիմերի աշակերտների և ղեկավարների հետ հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` նախարարը կարևորել է համահայկական օլիմպիադայի նշանակությունն ինչպես Հայաստան-սփյուռք համագործակցության խորացման, այնպես էլ` հայապահպանության և հայագիտության զարգացման տեսանկյունից:

Անդրադառնալով կրթության ոլորտի դերակատարմանն ազգային և պետական խնդիրների լուծման գործընթացում` նախարարը նշել է. «Եթե ժողովուրդները, որպես առանձին քաղաքակրթական արժեք, ձևավորում են իրենց մշակույթը, հոգեկերտվածքը, աշխարհընկալումն ու աշխարհայացքը, ապա դրանք ձևավորված արժեհամակարգը պահելու և պահպանելու այլ ձև չունեն, քան ստեղծել իրենց անկախ պետականությունը, որը տեր կկանգնի տվյալ տեսակին: Այս իմաստով մարդկությունը գիտակցական փուլից սկսած ստեղծել է հայտնի եռանկյունին. մի գագաթում անհատն է իր իրավունքներով,  պարտականություններով, ազատություններով, մյուսում` այդ անհատների միասնությունը` ընտանիքը, և ի վերջո այդ ընտանիքների միասնությունը, որը կոչվում է ժողովուրդ կամ ազգ: Ահա այս ամբողջի մեջ որպես կարևոր երաշխիք այդ ձևաչափի պահպանման համար սկսում է աշխատել պետական համակարգը»:

Նրա խոսքով` պետությունն իբրև այդ արժեքների պահապան մեխանիզմ ունի մի քանի գործիք. մասնավորապես, կառավարման համակարգը, որով նա փորձում է ղեկավարել հասարակությանը, պաշտպանական մեխանիզմները` բանակը, և ամենակարևորը, որով պետությունները փորձում են իրենց տեսակի կամ ձևաչափի շարունակականությունն ապահովել՝ մշակույթը և կրթությունը: «Մեկ այլ հզոր ուժ կամ զենք էլ ունեն ժողովուրդները. դա նրանց հոգևոր աշխարհընկալումն ապահովող համակարգն է, այսինքն` իրենց հավատը: Հավատը, մշակույթը և կրթությունը այն հզոր ուժերն են,  որով շարունակվում է տվյալ տեսակի վերարտադրությունը և զարգացումը»,-շեշտել է Մկրտչյանը:

Ըստ նրա` յուրաքանչյուր սերունդ ունի իր պարտականությունը: «Սերունդներին պատմությունը գնահատում է շատ դաժան չափանիշներով, մասնավորապես, ինչ է ստացել տվյալ սերունդը և ինչ է թողնում հաջորդին: Մեր պատմությունը այնպես է դասավորվել, որ վերջին 700 տարվա ընթացքում յուրաքանչյուր սերունդ ստացել է ավելի շատ, իսկ թողել՝ ավելի քիչ: Անընդհատ կորուստների մեջ ենք եղել և մեր պատմությունն այս իմաստով բավականին դաժան է եղել: Սակայն մենք այն երջանիկ սերունդն ենք, որ այսքան տարվա ընդմիջումից հետո հնարավորություն ունի ավելի շատ թողնել, քան ստացել է: Այսօր մենք ունենք ազատագրված տարածք, անկախ պետականություն և բանակ: Եթե կարողանանք մեր սերնդի առաքելությունը ինչ-որ ձևով հասցնել իր տրամաբանական վերջակետին, ապա  հաջորդներին կթողնենք ավելի լավ վիճակ, քան մենք ստացել ենք: Մեր բոլորիս պատմական առաքելությունը երևի այստեղ է: Ունենք անկախ Հայաստան, պետականություն, որը կարևորագույն արժեքն է, ունենք Արցախ, որն ազատագրված է և պատերազմով պաշտպանել է իր անկախ ապրելու իրավունքը` ձևավորելով իր պետականությունը: Ունենք հայահոծ, հայրենիքի մեկ այլ հատված Ջավախք, որտեղ հայությունը պահպանված է և իր հայրենիքում ապրում է: Դրանից բացի ունենք Սփյուռք, այսինքն` հսկայական առանց սահմանների մի տարածք, որտեղ մեր տեսակը շարունակում է իր գործունեությունը` միշտ հայացքն ուղղելով Հայաստանի, հայրենիքի ուղղությամբ»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի գիտակրթական համակարգում իրականցվող ծրագրերը, որոնք միտված են կրթության որակի ու միջազգային հեղինակության բարձրացմանը: Հանդիպման ավարտին Լևոն Մկրտչյանը պատասխանել է նաև աշակերտների և ղեկավարների հարցերին:

Հայագիտական համահայկական օլիմպիադայի ծրագրում ընդգրկված են հարցեր հայոց լեզվիցգրականությունիցհայոց պատմությունից և հայմշակույթի պատմությունիցՄիջոցառման առանձնահատկություններից է այնոր մասնակցության հնարավորություն է տրվում նաև այնպատանիներինովքեր չեն տիրապետում հայերենինբայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթիցԴահնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնել հայերենին չտիրապետող ավելի լայնհամայնքի հետ համեմատաբար թույլ կապունեցողհայկական շրջանակներիինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող օտարազգիների:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League