Տավուշում վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. Արծրուն Հովհաննիսյան
SOCIETYՏավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում հուլիսի 28-ին, Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող Արթուր Մայրանյանի առողջական վիճակը բավարար է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ Արթուրն արդեն ապաքինվում է, նա ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Նշենք, որ Արթուր Մայրանյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ընտանիքի միակ կերակրողն է, ունի ծեր ծնողներ։ Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ կոտրվել են զինծառայողի թեւի ոսկորները, նաեւ վնասվել է մեջքը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



