Կանանց ամենասեքսուալ մասնագիտությունները՝ ըստ տղամարդկանց
LIFE
Style.News.am-ը գրում է.
Մոդել
Դե, այստեղ ամեն ինչ պարզ է՝ բոլորը վազեցին, ես էլ վազեցի։ Ժամանակին նիհար ու երկարոտն աղջիկների էին ընտրում հագուստի ցուցադրության համար, քանի որ նրանց չափսերով դյուրին էր զգեստ կարելը։ Հետո նրանց շարքերում հայտնվեցին անհավանական գեղեցկուհիներ, իսկ «մոդել» բառը դարձավ «գեղեցկության չափանիշ» արտահայտության հոմանիշը։
Դե, իսկ ֆոտոշոփը ստեղծվեց շատ ավելի ուշ։ Հենց այդ պատճառով «մոդել» բառը մինչ օրս տղամարդու մեջ արթնացնում է որսի բնազդը։ Պարտադիր չէ, որ մոդելը կյանքում նույն տեսքն ունենա, ինչ աշխատավայրում, ինչն, իհարկե, շատ ավելի հարմար է։ Տղամարդուն միայն հիմք տվեք, մնացած ամեն ինչը նա կերեւակայի։
Դերասանուհի
Ենթադրվում է, որ դերասանուհին ճանաչված օրիորդ է։ «Հասարակ մահկանացուները», բնականաբար, նրա մերձավոր շրջապատում չեն կարող հայտնվել։ Նրանք միայն կարող են սիրահարվել էկրանի կերպարին եւ հուսալ, որ մի օր կհաջողվի ինքնագիր ստանալ։
Իհարկե, այն բախտավորը, ում ընտրում է դերասանուհին, մեխանիկորեն ստանում է փառքի 15 րոպե։ Կամ չի ստանում։
Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում




















































